Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը զանգահարել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիյան և շնորհավորել է վերջին հակամարտության ընթացքում Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի առթիվ: Ինչպես հաղորդում է «Մաան» գործակալությունը՝ Ահմադինեժադը օպերացիայի ավարտն անվանել է ամբողջ մուսուլմանների հաղթանակը, Հանիյային ցավակցություն է հայտնել մարդկանց զոհվելու կապակցությամբ և հետագա աջակցություն է խոստացել:
Իսմայիլ Հանիյան, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ահմադինեժադից Գազայի մեկուսացման ամբողջ ընթացքում պաղեստինցիների աջակցության համար: Ինչպես հայտնի է՝ Իրանի և ՀԱՄԱՍ-ի փոխհարաբերությունները վերջին ժամանակներս որոշ չափով սառել էին այն բանից հետո, երբ «Հակադրության իսլամական շարժումը», ըստ էության, հրաժարվել է հանդես գալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից Սիրիայի դեմ քաղաքացիական պատերազմում:
Իրանը կտրուկ կրճատել է ֆինանսական օգնության բոլոր ծավալները, իսկ ահա ՀԱՄԱՍ-ը խիստ անհրաժեշտություն է զգում թե՛ զենքի, թե՛ հրթիռների համար, որպեսզի վերականգնի իսրայելական զինված ուժերի կողմից ոչնչացված պոտենցիալը: Ավելի վաղ՝ հինգշաբթի Իրանի արտգործնախարար Ալի Լարիջանը ողջունել է Գազայում հակաահաբեկչական օպերացիայի տապալումը:
ՀԱՄԱՍ-ին հաղթանակի կապակցությամբ շնորհավորել է նաև շիաների ահաբեկչական կազմակերպության գլխավոր քարտուղար Հասան Նասրալը և Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ անվանելով այն իսրայելական հակամարտության դեմ պաղեստինյան դիմադրության մեծ հաղթանակ:
ՀԱՄԱՍ-ին շնորհավորել է նաև պաղեստինյան կառավարության ղեկավար Մահմուդ Աբասը, որը զանգել է Հանիյային՝ Իսրայելի նկատմամբ տարած հաղթանակի կապակցությամբ շնորավորելու:








































