Monday, 06 05 2024
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում

Հովիկ Աբրահամյանի կառավարությունում մոռացե՞լ են Սերժ Սարգսյանին

Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստի ընթացքում նախարարներին հորդորել է հաճախ այցելել գյուղեր գյուղացիների խնդիրներին ծանոթանալու համար: Նման մի հորդոր երկու-երեք տարի առաջ նախարարներին ու պատգամավորներին արել էր Սերժ Սարգսյանը՝ «դեմքով շրջվել դեպի գյուղը»: Տիգրան Սարգսյանը նույնիսկ գյուղական պեյզաժների ֆոնին հարցազրույցներ էր տալիս, Հովիկ Աբրահամյանն էլ փորձում էր նրանից հետ չմնալ և գյուղեր էր այցելում, չնայած՝ ի՞նչ գործ ուներ օրենսդիր մարմնի ղեկավարը գյուղերում, որտեղ գործադիր իշխանությունն անելիքներ ունի:

«Դեմքով դեպի գյուղը» շրջվելու արդյունքը եղավ այն, որ Հայաստանում գյուղացիական տնտեսությունների մեջքը վերջնականապես կոտրվեց: Նախախնամության կամքով թե պատահական զուգադիպությամբ, սակայն, ինչ գյուղը տեսավ նախարարների ու պատգամավորների երեսը, դրանից հետո ամեն տարի մի հուժկու կարկուտ է տեսնում, իսկ հետո արդեն բերք չի տեսնում: Եվ սա՝ արդեն մի քանի տարի:

Գյուղատնտեսությամբ Հայաստանում հաջողությամբ զբաղվում են միայն Հովիկ Աբրահամյանն ու նրա հարազատ-բարեկամ և գործընկեր մյուս խոշոր հողատերերը, որոնք միլիոնների ունեցվածք են դիզել և ասում են, որ գյուղատնտեսական բիզնես են արել ժամանակին: Այստեղ տեղին է հիշել պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցադրումը ԱԺ-ում, թե այդ ինչպե՞ս է, որ ամբողջ Հայաստանում գյուղացիները գյուղատնտեսությամբ զբաղվում են և վարկերի բեռի տակ մնում, իսկ Հովիկ Աբրահամյանը միլիոններ է կուտակել: Եվ ոչ միայն Հովիկ Աբրահամյանը: Եվ այս պարադոքսը շարունակվում է:

Իրականում ոչ մի պարադոքս էլ չկա, պարզապես քանի դեռ Հայաստանի իշխանություններն ուշադիր են գյուղերի հանդեպ, գյուղացիները կարող են «երաշխավորված» համարել իրենց սոցիալական խնդիրները, որովհետև Հայաստանի իշխանություններն ուշադիր են միայն այն ոլորտների հանդեպ, որտեղ էական բիզնես-շահեր ունեն:

Հիմա երևի Սերժ Սարգսյանի հանձնարարությունը մոռացվել է, դրա համար Հովիկ Աբրահամյանը հիշեցնում է, որ գնան գյուղեր: Կամ որոշել է Սերժ Սարգսյանին կրկնօրինակել, կամ էլ ուղղակի հիշեցնում է, որ պետք է բիզնեսներին տեր կանգնել: Բիզնեսներին, ոչ թե գյուղին, քանզի չի կարող գյուղատնտեսություն զարգանալ մի երկրում, որտեղ վարչապետն ու գյուղատնտեսության նախարարը խոշոր սեփականատերեր են ոլորտում, վերամշակող խոշոր ընկերություններից մեկի համասեփականատերեր են: Եվ ուրեմն, կա՛մ նրանց բիզնեսները պետք է հաջողությամբ զարգանան, կա՛մ պետք է գյուղացիները լավ բիզնես անեն հողագործությամբ: Կա՛մ պետք է պետական ռեսուրսները ծառայեն գյուղացիներին, կա՛մ իշխանավոր հողատերերի հարազատներին ու ընտանիքներին, ինչպես որ բացահայտվեց նախորդ տարի, երբ պարզվեց, որ դոտացիոն դիզվառելիքի առյուծի բաժինը գնացել է Հովիկ Աբրահամյանի հարազատներին: Եվ սա այն դեպքում, երբ նրանք այդ դոտացիայի կարիքը չունեին ու չնայած չեն գողացել՝ իրենց հասանելիքն են ստացել, սակայն կարող էին հանուն գյուղատնտեսության մեծահոգություն անել և հրաժարվել դոտացիայից, հատկապես որ դրա կարիքը չունեն, իսկ մյուսները շատ ունեն նման կարիք:

Մինչև հիմա երկրում եղել է առաջին տարբերակը, այսինքն՝ իշխանավոր-հողատերերն են շահել, ոչ թե գյուղացիները: Ու չկա հարցի ռացիոնալ ու բանական պատասխան, թե այդ ի՞նչ է տեղի ունեցել հայաստանյան միլիոնատեր իշխանավորների մտքում ու հոգում, որ նրանք պետք է այսօրվանից իրենց բիզնեսները զոհեն հանուն Հայաստանի գյուղացիական տնտեսությունների հաջողության: Ավելին՝ այսօր առավել քան երբևէ կարիք կա մտածել սեփական բիզնեսների մասին, քանի որ բերքառատ տարի չէ, բերքը քիչ է, և պետք է գնալ գյուղեր ու տեր կանգնել:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում