Monday, 20 07 2026
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյան
23:30
Ճապոնիայի պաշտպանության նախարարն անհրաժեշտ է համարում երկրում միջուկային զենքի հարցի շուրջ քննարկում սկսելը
Այսօր Մինաս Ավետիսյանի 98-ամյակն է
23:10
Ֆրանսիան զգուշացրել է Իրանում իր դեսպանատան աշխատակիցների ձերբակալության հետևանքների մասին
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 825 դեպք. տուժել է 155, զոհվել՝ 18 մարդ
22:50
Հնդկաստանի Ասամ նահանգում ջրհեղեղներից տուժել է ավելի քան 170 հազար մարդ
Հայաստանն այլևս հնարավորություն ունի արտահանել ԵՄ ձուկ և ձկնամթերք. Գևորգ Պապոյան
22:30
Օմանի ափերի մոտ երկու նավթատար է հարձակման ենթարկվել
Մինչև օգոստոսի 2-ն ավագ դպրոցների առցանց հայտագրումը կիրականացվի առաջնահերթություն ունեցողների համար
22:10
Ամերիկյան ուժերը գիշերը շատ ուժեղ հարվածներ են հասցրել Իրանին. Թրամփ
Արտահերթ ընտրություն է պետք. մի քանի ուժ պիտի արգելվի
21:50
Երկու «Ոսկե գնդակի» դափնեկիր Քևին Քիգանը մահացել է 75 տարեկանում
Ռուսական գործակալները հայկական ինքնությունը նենգափոխում են, իջեցնում համայնքային մտածողության
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից

Վիեննայում տեղի է ունեցել հնատիպ գրքին նվիրված միջոցառում

ՅՈՒՆԵՍԿՈ-ի կողմից Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելուն նվիրված միջոցառման շրջանակներում նոյեմբերի 22-ին Վիեննայի Մխիթարյան Միաբանությունում տեղի է ունեցել Հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանին և Վիեննայում Մխիթարյան տպարանի հիմնադրման 200-ամյակին նվիրված տոնական միջոցառում: Կազմակերպիչներն էին Ավստրիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Մխիթարյան Միաբանությունը` Վիեննայի Հայ առաքելական եկեղեցական վարչության օժանդակությամբ:

ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի նախագահական նստավայրի, կառավարական շրջանների, ԱԳՆ բարձրաստիճան ներկայացուցիչներ, պատգամավորներ, Վիեննայի քաղաքապետարանի և Վիեննա քաղաքի շրջանային ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներ, քաղաքագետներ, հասարակական շրջանների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում հավատարմագրված ավելի քան 20 երկրների դեսպաններ, ավստրիահայ համայնքային կազմակերպությունների ղեկավար և շարքային անդամներ, Հայ առաքելական եկեղեցու Հայրապետական պատվիրակ և հոգևոր հովիվ Տեր Անդրիաս քահանա Իսախանյանը և եկեղեցական վարչության նախագահ Հայկ Ասենբաուերը:

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ավստրիայում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ում և Վիեննայում հավատարմագրված այլ միջազգային կազմակերպություններում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, Մխիթարյան միաբանության Վիեննայի մասնաճյուղի առաջնորդ Հայր Պողոս Գոճանյանը, Զալցբուրգի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Ժասմին Դում-Թրագուտը: Դեսպան Կիրակոսյանը, ի թիվս նշանավոր հոբելյանների, իր ելույթում անդրադարձավ ընթացիկ տարում նշվող Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյա հոբելյանին և այդ կապակցությամբ Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի գլխավորած բարձրաստիճան պատվիրակության` այս տարվա հունիսին Հայաստան կատարած պաշտոնական այցին:

Միջոցառման շրջանակներում Մխիթարյան թանգարանում կազմակերպվել է Հայ հնատիպ գրքի ցուցահանդես, ուր ներկայացված են 1512 թվականից ի վեր աշխարհի տարբեր վայրերում հրատարակված և Միաբանության թանգարանում պահվող հայ գրատպության նշանավոր նմուշները:

Դեսպանության ջանքերով կազմակերպվել է նաև համերգային ծրագիր` Ավստրիայի Գրաց քաղաքի Արվեստների համալսարանում 2007 թվականին հիմնադրված լարային քառյակի և Երևանից ժամանած երիտասարդ երգչուհի Էկա Հորստկայի մասնակցությամբ: Կատարվեցին Կոմիտասի, Գրիգոր Նարեկացու և Բաղդասար Դպիրի ստեղծագործությունները:

Միջոցառման ավարտին Մխիթարյան միաբանության հանդիսությունների սրահում Ավստրիայում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպվել է ընդունելություն` ի նշանավորումն հոբելյանական իրադարձությունների:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում