Sunday, 12 07 2026
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է

Մեզ հիվանդ զինվորներ պետք չեն բանակում. Մարգարիտա Խաչատրյան

Անդրադառնալով աշնանային նորակոչիկների ֆիզիկական և հոգեբանական պատրաստվածությանը, «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ 16 տարի շարունակ համագործակցում է ՊՆ-ի հետ և չի եղել մի դիմում-բողոք, որ հասցեագրված լինի համակարգող խորհրդին և լիարժեք բավարարում չստանա:

Մարգարիտա Խաչատրյանը ընդգրկված է նաև 2012 թ. գարնանային զորակոչի անցկացման գործընթացի թափանցիկության և զորակոչի ընթացքում օրինականության ապահովման, քաղաքացիների դիմումներում ու բողոքներում բարձրացված հարցերի արագ լուծման նպատակով ստեղծված հանձնաժողովում: Հանձնաժողովում զորակոչիկը ներկայացնում է գանգատները, կրկնակի փորձաքննություն են իրականացնում, բավարարում ծնողների պահանջը: Ստացել են դիմումներ, զորակոչման պահին ծնողը նոր է հայտնաբերել հիվանդությունը զորակոչի բժշկական հանձնաժողովի միջոցով, և իր համար էլ սա նորություն էր:

«Մեզ հիվանդ զինվորներ պետք չեն բանակում»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը` հավելելով սակայն, որ կան հիվանդություններ, որոնց առկայության դեպքում զինվորը կարող է զորակոչվել, քանի որ դրանք հաղթահարելի են, բայց ծնողները կարծում են, որ իրենց երեխան չպետք է զորակոչվի։ Բացատրական աշխատանք տանելուց, ինչպես նաև բժշկական հետազոտություններից հետո գալիս են այն եզրակցության, որի զինվորը պիտանի է ծառայության:

ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի անդամ Խաչատուր Գասպարյանը ներկայացրեց բողոքարկման հանձնաժողով ներկայացրած դիմումների քանակը, ըստ որի` դիմել են 75 քաղաքացիներ, և հիմնականում հարցերը նորակոչիկներին են վերաբերել: Սակայն երկու դիմում էլ ներկայացրել են արդեն ծառայության մեջ գտնվող զինվորների ծնողները: Երեկվա դրությամբ, 75-ից 68-70 դիմում վերանայվել է, յուրաքանչյուր դիմում առանձին քննության է առնվել, և միջնորդություններ են ներկայացվել համապատասխան հանձնաժողովներին, որպեսզի կա՛մ վերանայեն, կա՛մ եթե կան հակասական տվյալներ, մեկ անգամ ևս մասնագիտական գնահատման համար ուղարկեն կրկնակի փորձաքննության` պարզելու՝ արդյո՞ք այդ զինվորը պիտանի է ծառայության համար:

Խ. Գասպարյանը, կարևորելով խորհրդի գործունեությունը, նշեց, որ առաջին կարևոր միսիան այն է, որ ժողովրդի մոտ վերանում է անարդարության զգացումը:

Խաչատուր Գասպարյանը նաև հավելեց, որ կան նաև այնպիսի դեպքեր, որ ծառայությունից խուսափելու համար են արվում: Խորհրդի անդամների կողմից բարյացակամ մթնոլորտ է ստեղծվել, և մեծամասամբ հանձնաժողովի սենյակից հեռանում են բավարարված, հստակ պատասխաններով, մանրամասն բացատրություններով:

Նրա խոսքերով` ունենք զորակոչիկների պակաս, տեղի են ունենում փոփոխություններ, որոնք մարդկանց մոտ հարցեր են առաջացնում, թե ինչու նախանցյալ տարի ազատել են բանակից, հիմա ոչ: Նախկինում թափանցիկությունը պակասում էր, բացի այդ, մարդիկ իրենց սեփական իրավունքներին սկսել են տեր կանգնել:

Մարգարիտա Խաչատյանը վստահեցրեց, որ 70-ից ավելի դիմումները հիմնականում մաշկային հիվանդություններ ունեցողների կողմից են , որոնք նախորդ տարիներին ունեցել են տարկետում, եթե փորձաքննության արդյունքում պարզվել է, որ բուժում են ստացել, նրանք կարող են ծառայել բանակում, և ծնողների հետ տանում են բացատրական աշխատանքներ, որ իրենց որդին պիտանի է ծառայության:

Խ. Գասպարյանի խոսքով, առաջին անգամ դիմում են, պարզվում է՝ նրանց անհրաժեշտ է բուժում վեց ամսով, սակայն վեց ամիս հետո վերադառնում են չբուժված, ինչը բանախոսը երկու խնդրով է պատճառաբանում.առաջին` նորից ուզում են հետաձգել ծառայությունը, մյուսը`մեր առողջությանբ զբաղվելու մշակույթ չկա: «Ավելի կարևոր մի բան կա, որ հայ ընտանիքում, իմանալով, որ իրենց տղային անհրաժեշտ է բուժում, ոչինչ չեն անում: Մենք չունենք բժշկի դիմելու կուլտուրա»,- սա հոգեբանի զարմանքն է հարուցել:

Նա նաև հավելեց, որ ցանկացած նորակոչիկ հետազոտման փուլն անցնում է անվճար`պետպատվերի շրջանակներում` սկսած վիրահատությունից, վերջացրած մյուս հիվանդությունների բուժումը:

Մարգարիտա Խաչատրյանի խոսքով`իրականում ոչ թե ավելացել են դիմումները, այլ պարզապես հոդվածի փոփոխություն է տեղի ունեցել 378 հոդվածն է փոփոխվել, մաշկային հիվանդությունները, երբ գտնվել են տարկետման մեջ երեք-հինգ տարի, հիմա կրկնակի փորձաքննություն է իրականացվում` որոշելու զորակոչիկի պիտանելիության խնդիրը: Կրկնակի փորձաքննությունը չի բավարարում ծնողին, նա դիմում է հասարակական խորհուրդ: Իսկ ինչու են ավելացել մաշկային հիվանդությունները. Մարգարիտա Խաչատարյանը նկատեց, որ մաշկային հիվանդությունները գլուխ են բարձրացնում գարնանը և աշնանը` խոնավ եղանականերին:

Խաչատուր Գասպարյանը դիմեց ԶԼՄ-ներին` ասելով, թե հասկանալի է, որ լրատվամիջոցները սենսացիոն հոդվածներ են ուզում ներկայացնել, ուրիշի տրավման մեկնաբանելուց հաճույք ենք ստանում: «Այսօր բանակը կարիք ունի, որ մենք բարձրացնենք բանակի իմիջը»,- ասաց նա` հավելելով, որ մենք չենք էլ պատկերացնի թե ինչքան դրական փոփոխություններ կան բանակում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում