Sunday, 05 05 2024
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն
Ի դեմս Ադրբեջանի Թուրքիան Մերձավոր Արեւելքում «երկրորդ ներկայությու՞ն է ստեղծում»
16:45
Իրանում ջրհեղեղների հետևանքով ավելի քան 5000 մարդ է տուժել
16:30
Մակրոնը մտադիր է Չինաստանի նախագահի հետ քննարկել Օլիմպիական խաղերի ժամանակ աշխարհում հրադադարի հաստատման հարցը
16:15
Թուրքերն ավելի շատ են սկսել տեղափոխվել Գերմանիա. Bild
16:00
Մադոնան ռեկորդ է սահմանել. նրա համերգին մասնակցել է 1.6 միլիոն մարդ
15:45
Ֆինլանդիայի արտգործնախարարը Ռուսաստանին մեղադրել է արբանյակային GPS ազդանշանների խափանման մեջ

Այստեղ գրականությունը մի «պրոդուկտ» է, որը պահանջված չէ (տեսագրություն)

«Առաջին լրատվականի» զրուցակիցն է գրող Կարեն Անտաշյանը, որը օրերս լույս տեսած «Գրանիշ» գրական ամսագրի համախմբագիրներից է։


 – Կարեն, մի ժամանակ գրողների նկատմամբ հասարակության վերաբերմունքը ուրիշ էր, անգամ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ կարևոր տեղ էր տրվում նրանց կարծիքին, ավելին` նրանց խոսքը կասկածի տակ չէր դրվում` Սիլվա Կապուտիկյան, Վահագն Դավթյան, Հրանտ Մաթևոսյան և այլք: Հիմա հասարակությունը ճիշտ հակառակ վերաբերմունք ունի: Ինչո՞ւ:


– Ձեր նշած գրողները որքան էլ ազատամիտ լինեին և Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարի գաղափարական առանջորդներ էին, այնուամենայնիվ, նրանք սովետական համակարգի «պրոդուկտ» էին, մի համակարգ, որն ամեն ինչ անում էր գրողին հասարակական դեմք դարձնելու համար, որ հետո նրա խոսքը կարողանա օգտագործել ի շահ իրեն: Վերջին շրջանում ոչ միայն գրականությունը, այլ նաև մշակութային գործիչները քիչ-քիչ դուրս մղվեցին հասարակական դեմք լինելու հրամայականից: ԶԼՄ-ներում սկսեցին հայտնվել շոու-բիզնեսի դեմքեր, քաղաքական գործիչներ, սակայն իսկական մշակութային գործիչները և հատկապես գրողները քիչ-քիչ սկսեցին ոչ միայն անուշադրության մատնվել, այլ նաև ինչ-որ առումով վարկաբեկվել, և այսօր մեր ամենագլխավոր խնդիրը հայ գրականության և հայ գրողի դերի արժևորումն է: Սա հանրային վերաբերմունքի փոփոխությունն է, որովհետև հանրային վերաբերմունքը ուշադրությունը սևեռում է ավելի շատ այն երևույթին, որ եթե գրողների միությունում կոնֆլիկտներ, խժդժություններ են, ավելի մեծ ուշադրություն է պահանջում, քան երբ ինչ-որ մի հրաշալի վեպ ստեղծվի:


– Այն ժամանակ մտավորականները ավելի համարձակ էին հասարակական խնդիրներին ավելի շատ արձագանքելու: Իսկ մեր «մտավորականներն» այսօր կարծես հարմարվող են դարձել:


– Թյուր մտայնություն է, որ գրողը պետք է հասարակական ակտիվ կյանք ունենա, անարդարությունների դեմ պետք է անընդհատ իր ձայնը բարձրացնի: Գրողը` որպես հասարակական նոր արժեք ստեղծող քաղաքացի, պարտավոր է ունենալ այդ ակտիվությունը, պարտավոր է ունենալ այդ ակտիվ շրջանակը, բայց ընդհանուր առմամբ գրողը պետք է մեկ բան անի` լավ գրականություն ստեղծի: Այդ գրականության մեջ էլ նա ոչ մի պատասխանատվություն, պարտականություն չունի հասարակության առաջ, մանավանդ որ, եթե դիտարկենք այն հանգամանքը, որ գրականությունը` որպես արժեք, ստեղծվում է բոլորի համար, բայց մեր հասարակությունն այսօր չի վճարում դրա համար, այսինքն` եթե դու վճարում ես սերիալի համար, ուրեմն դու արժանի ես նրան, ինչ ստանում ես, եթե դու սկսես գիրք գնել, դրանով իսկ կպարտադրես այդ գրողին պատասխանատվություն ցուցաբերի հասարակական խնդիրների շուրջ: Սակայն կա հարցի մեկ այլ կողմը. երբ ընտրությունից ընտրություն հիմնականում իշխանական ուժերի կողմից այս կամ այն մշակութային գործիչները, գրողները սկսում են ակտիվանալ, շատ երևալ հեռուստաընկերություններում, և ակնհայտ օգտագործվում են: Մտավորականներին օգտագործելը նույնպես խաղի կանոնների մեջ է մտնում, դա ակտուալ էր Սովետական Միության ժամանակ, շատ ավելի ակտուալ է հիմա: Այլ հարց է, որ հասարակությունը այդ մարդկանց տված հասարակական «պրոդուկտից»` արվեստ, գրականություն, թատրոն և այլն, ավելի քիչ ակնկալիքներ ունի, քան ընտրական աշավներին մասնակցությունից:


Եվ քանի դեռ հասարակությունը պատրաստ չէ վճարել նրանց իրական արտադրանքի համար, մարդկանց իրական դերը մնում է չիրացված:


Եվ դա էլ պատճառներից մեկն է, որ այսօր հասարակությունը չի վստահում գրողներին: Հատուկենտ են այն գրողները, ովքեր իրոք ազատ խոսքի կրողներ են, ովքեր իրոք ցանկացած անարդարության դեմ խոսում են: Սարսափելի է, սակայն այդ մարդիկ հասարակական լայն հնչեղություն չեն կարողանում ապահովել, որովհետև հեռուստատեսությունների դռները փակ են նրանց համար:


– Կարեն, անցած երեք տարիների ընթացքում մեզանում հասարակական տեղաշարժեր են կատարվել` մարտի մեկ, հասարակական գիտակցության մեջ որոշակի փոփոխություններ, բայց կարծես թե գրողները դրանց չեն արձագանքում, քիչ են այդ մասին ստեղծագործություններ գրվում:


– Մենք այսօր ունենք հրաշալի գրական գործեր, որոնք հենց մարտի մեկի իրադարձությունների գեղարվեստական անդրադարձն են: Գրականությունն այսօր մարդու ներսից իրավիճակը ներկայացնող աղբյուր է, որտեղ հասարակական գործընթացներում շատ ավելի հետաքրքիր, իրական խորություն է ներկայացվում. գրականությունը լրագրություն չէ: Գրականությունը սկսվում է այն ժամանակ, երբ այդ իրադարձություններն ավարտվում են. սկսվում է այն ժամանակ, երբ մարդն իր ողբերգության հետ մնում է մենակ. գրականությունը գալիս է այն պահին, երբ կոնկրետ մարդը կոնկրետ ողբերգություն ունի, և փորձում է նրան բացատրել, այդ առումով գրականությունը նաև հարցի հաղթահարում է: Իսկ թե երբ կլինի իրական անդրադարձ գեղարվեստական իրական արժեք ներկայացնելու առումով, ոչ ոք չի կարող պարտադրել գրողին, որ նա ստեղծի բարձրաժեք ստեղծագործություն, որը նաև մարտի մեկի իրադարձությունների կոնտեքստում կլինի:


– Ժամանակակից գրողը կարո՞ղ է այսօր իր ստեղծագործությամբ իր «գլուխը» պահել:


– Իհարկե չի կարող: Բոլոր այն տեղերում, որտեղ պետությունը և տարբեր հիմնադրամներ ֆինանսավորում են մշակույթը, հատկապես գրականությունը, նստած են մարդիկ, ովքեր գրականության հետ ընդհանրապես կապ չունեն, նրանց վերջին կարդացած գրողները Շիրազ և Սիլվա Կապուտիկյան են, և նրանք դեռ խոսում են այդ երկու հեղինակներից, որովհետև ընդունված է խոսել, բայց այն, որ օրերս մի ստեղծագործություն է գրվել, որը իրադարաձություն է, նրանք անգամ տեղյակ էլ չեն:


– Կարեն, օրերս լույս տեսած «Գրանիշ» ամսագիրը կարո՞ղ է լինել այն նախադեպը, որը կփոխի ժամանակակից գրականության, գրողի նկատմամբ հասարակության վերաբերմունքը:


– Նախ ասեմ, որ սա այն քիչ դեպքերից է, երբ որևէ նախագիծ նախ կայանում է համացանցում, հետո նոր տպագիր օրինակն է լույս տեսնում: Սա վկայում է այն մասին, որ մենք իրոք կարողացել ենք ձևավորել իրական լսարան, և դրա գաղտնիքը կայանում էր նրանում, որ մի խումբ գրողներ և գրականագետներ, որևէ ռեսուրսի չտիրապետելով, ստեղծում էին մի արժեք, որը բոլորի համար է և պետք է հասանելի լինի բոլորին, և ստեղծեցին granish.org կայքը, որը մեծ արձագանք ունեցավ: Մենք փորձեցինք շարժվել ոչ թե ընդունված մարտավարությամբ` դատապարտում ենք պետական քաղաքականությունը, գրողների միությունը, այլ մենք փորձեցինք ստեղծել և այդ ստեղծումն իսկ իրադարձություն դարձավ: Ամսագիրը գաղափարական առումով մի քիչ տարբերվում է օնլայնից, քանի որ համացանցում մեծ հրապարակումները չեն կարդացվում, և այդտեղ գաղափարական բաղադրիչներ մենք չենք կարողանում լուծել: Մենք որդեգրեցինք մի սկզբունք, որը բոլորովին նոր է հայ գրական մամուլի համար, մենք թեմատիկ համարներ ենք թողարկելու, կարևոր թեմաներին անդրադարձ կլինի, հասարակական հնչեղություն ունեցող ամենավերջին իրադարձություններին անդրադարձ: Գլխավոր գաղափարարը լավ գրականության քարոզումն է և ընթեցողին դեպի գրականությունը վերադարձնելը, որովհետև երբ մարդը չի ընթերցում, նա արդեն իսկ զրկված է ինքն իրեն, իր ժամանակը հասկանալու, իր ապագան պատկերացնելու հնարավորությունից: Գրական դաշտում բազմաթիվ իրողություններ կան, որոնց շուրջ չկան համակարգված ու համակարգային պատկերացումներ, քանզի չկան ձեռնարկներ ու նախաձեռնություններ, որոնք մեր ժամանակներում ստեղծված ու ստեղծվող ստեղծագործությունը ներկայացնեն ընդհանուր հարցադրումների գիտակցումով: Շուկայական տնտեսության մեջ պահանջարկ և առաջարկ հարաբերությամբ է ամեն ինչ որոշվում: Սա միակ երկիրն է, որտեղ այդ շուկան ուղղակի չկա, այստեղ գրականությունը մի «պրոդուկտ» է, որը պահանջված չէ: Մենք փորձում ենք ստեղծել նոր գրաշրջանառության համակարգ` ստեղծելով գրող-հրատարակիչ-գրավաճառ և ընթերցող շղթան:


Տպագրել ենք նախևառաջ հայ ժամանակակից գրականության չուզողների, այն մարդկանց, ովքեր այսօր ասում են` չկա ժամանակակից գրող` դրանով իսկ վարկաբեկելով մեզ: Բացի այդ, չկա մի գործ, որն ուղղակի պատահականորեն է հայտնվել: Մեր առաջին համարից գլխավոր կոնցեպցիան հայ ժամանակակից գրականության մեջ լեզվաշերտերի իրացման խնդիրն է նաև թարգմանությունների միջոցով: Այստեղ կան ժամանակակից հեղինակներ, ովքեր ստեղծում են համաշխարհային գրականություն լինելու հավակնություններ ունեցող գրականություն: Եթե պետական առկա համակարգն այնպիսին է, որ գրականությանը չի հասնում, մենք չպետք է դառնանք արատավոր սիստեմի զոհը:


– Դուք նշեցիք, որ ամսագրի միջոցով նաև փորձ կարվի մարդուն վերադարձնել ընթերցանությանը: Կարեն, կարծիք կա, որ այն ժամանակ էլ չէին ընթերցում, պարզապես շատերի համար տանը գրադարանը դեկորացիա էր, ու գրքերն այդպես էլ դուրս չէին գալիս գրադարակներից:


– Համաձայն եմ ձեզ հետ: Բազմաթիվ բնակարաններում եմ եղել, որտեղ հրաշալի գրադարաններ են եղել հավաքված, բայց գիրքը դիտարկվել է որպես ինտերիերի մաս, և նաև առկա էր հայկական այն մտայնությունը, որ եթե բոլորն ունեն, ես էլ ունենամ, եթե ինչ-որ մի տեղ հերթ է, անպայման կանգնել, ձեռք բերել, սա սովետական մտածողություն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում