Saturday, 08 06 2024
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ

Բորդյուժայի այցի մտահոգիչ անոնսը

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ժամանել է Երևան: Ո՛չ, նա Երևանում չի դատապարտել հայ-ադրբեջանական սահմանում Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն ու դիպուկահարների կրակոցները: Բորդյուժան դրա ժամանակը չունի, դրա համար նա Երևան չէր հասնի:

Թե ինչի համար է նա Երևան հասել` երևի մի քանի օրից կամ շաբաթից պարզ կդառնա, հատկապես, որ նա Երևան է եկել Լավրովի Բաքու և Երևան կատարած այցերից հետո, Իլհամ Ալիևի ու Պուտինի հեռախոսազրույցից հետո, Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության հարցում, ըստ էության, նոր խոչընդոտի՝ ԱՀԿ-ի հետ փոխհատուցման վերաբերյալ բանակցությունների մասին հայտարարությունից հետո:

Մի խոսքով, Հայաստանի շուրջ բավական բուռն զարգացումներից հետո Երևան է եկել Բորդյուժան ու խոսել տարածաշրջանային անվտանգությունից: Ու այս խոսքերի կոնտեքստում նա հիշատակել է Երևանում հուլիսի 1-2-ը կայանալիք մի համաժողովի մասին, որը շատ հետաքրքրական թեմա ունի՝ «Ազգային ու տարածաշրջանային խաղաղարար պոտենցիալի ինտեգրումը խաղաղարար նախաձեռնությունների ընդհանուր համաշխարհային համակարգի մեջ՝ ՄԱԿ-ի չափանիշների հիման վրա»:

Եթե «թարգմանենք» վերնագիրը, ապա ըստ էության պետք է արձանագրենք, որ խոսքը վերաբերում է ՀԱՊԿ-ի խաղաղապահ առաքելություն ձևավորելուն, որի վերաբերյալ Ռուսաստանը ջանքեր է գործադրում արդեն մի քանի տարի, և ահա, ըստ էության, թեման դուրս է բերվում համաժողովային օրակարգ, որից այն կողմ, ըստ էության, կլինի արդեն պաշտոնական օրակարգը: Իսկ դա նշանակում է, որ երրորդ փուլում արդեն կդրվի ՀԱՊԿ-ի խաղաղարարներին Ղարաբաղում տեղակայելու հարցը:

Պատահական չէ, որ ՀԱՊԿ-ը խաղաղարար առաքելության թեման քննարկելու է երևանյան համաժողովում: Առաջին հերթին հարկավոր է այս թեման պտտել Հայաստանում, այսպես ասած` ադապտացումը սկսել Հայաստանից, որովհետև Հայաստանն է լինելու առանցքային դերակատարը ՀԱՊԿ-ի խաղաղարարներին Ղարաբաղում տեղակայելու հնարները գտնելու կամ կյանքի կոչելու հարցում: Ավելի շուտ` Հայաստանը ոչ թե դերակատար է լինելու, այլ ըստ էության` գործիք:

Ու եթե այսօր այդ հեռանկարը կարող է անգամ հեռու թվալ, ապա պետք է նկատել, որ հեռու էր թվում նաև այդ թեման փորձագիտական-համաժողովային մակարդակում մեջտեղ բերելու ժամանակահատվածը, սակայն դա արդեն իրականություն է դառնում, այն էլ Հայաստանում: Այնպես որ, հեռու չէ նաև խաղաղարար ուժերի ստեղծման պաշտոնական օրակարգը, ինչը իր հերթին նաև մեծ վտանգ է առաջ բերում Հայաստանի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություններին մասնակցության հարցի առումով, որովհետև ՀԱՊԿ-ի խաղաղարարների ձևավորման գործընթացի գործնականացումը անխուսափելիորեն զուգորդվելու է ՆԱՏՕ-ի խաղաղարար առաքելություններից Հայաստանի հրաժարման Մոսկվայի պահանջով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում