Wednesday, 08 05 2024
12:45
Paramount-ը ցանկանում են գնել 26 միլիարդ դոլարով
Սիսիան-Քաջարան ճանապարհի կառուցման համար 236 մլն եվրոյի պայմանագիր ենք ստորագրում ՎԶԵԲ-ի հետ
ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին
Կառավարությունն այս տարի 7.7 մլրդ դրամ է հատկացրել համայնքների սուբվենցիոն ծրագրերի համար
Քաջարանից Սիսիան առկա 118 կմ ճանապարհը կկրճատվի՝ դառնալով 60 կմ. Գնել Սանոսյան
2024-ի առաջին երեք ամիսներին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է շուրջ 9.1 մլրդ դոլար
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Պուտինի, թերեւս, ամենալուրջ մարտահրավերը
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Սերբիայի նորանշանակ ԱԳ նախարարին
11:30
Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում
«BMW»–ն ընկել է ձորակը, տուժածներից մեկի վիճակը ծանր է
11:00
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Նիկոլ Փաշինյանը մեկնել է ՌԴ
10:30
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Կայացել է «Հայաստան-ԵՄ կրթական երկխոսություն» համաժողովը
Նախագահ Վ․ Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ՀԲԸՄ Սիլիկոնյան հովտի մասնաճյուղի և «Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի հետ
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը

Գրիգոր Մինասյանը՝ «Փարքինգ սիթի»-ի վճարների առթիվ իր նախագծի մասին

Չնայած երևանցիները պահանջում են հանել կարմիր գծերը և վերադարձնել Երևանի փողոցներում անվճար կայանելու իրենց իրավունքը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ավագանու նիստում հայտարարեց, թե քաղաքապետարանի ուսումնասիրությունների արդյունքում երևանցիները պահանջել են հաշմանդամներին ազատել վճարովի ավտոկանգառների վճարներից ու փողոցի կարմիր գծանշված հատվածներում 5 րոպե անվճար կայանելու իրավունքը դարձնել 15 րոպե:

Հիշեցնենք, որ գործընթացն իրականացնում է «Փարքինգ սիթի սերվիս» ընկերությունը, որի բյուջե է գնում վճարովի ավտոկայանտեղիների վճարների 70 տոկոսը:

Ուշագրավն այն է, որ հաշմանդամների վարձավճարների փոփոխություն կատարելու որոշումը նախաձեռնել է ավագանու ՀՀԿ անդամ, AM իրավաբանական ընկերության ղեկավար Գրիգոր Մինասյանը: Ներկայացնում ենք «Առաջին լրատվականի» զրույցը նրա հետ:

– Չե՞ք կարծում, որ բավական ուշացած է նախաձեռնությունը, և բավական թվով վարորդներ արդեն տույժ-տուգանքների են ենթարկվել, և այդ հարցն ինչպես պետք է կանոնակարգվի:

– Խոսքը վերաբերում է հաշմանդամություն ունեցող անձանց առանձին հատվածներ հատկացնելուն, որոնց համար քաղաքապետարանը նախատեսում է արտոնություն, այսինքն՝ տուրքի վճարումից ազատում: Քանի որ ավտոկայանատեղիների կարգավորման հարցը դեռ նոր է տեղի ունեցել, այսինք՝ այդ տեսախցիկները, կարմիր գծերը նոր են տեղադրվել, կարծում եմ՝ հարցն ուշացած չէ, այլ տեղին է:

– Գործընթացն այնքան էլ նոր չէ, քանի որ արդեն իսկ բավական մարդիկ կան, որ տույժ-տուգանքների են ենթարկվել, և բավական բողոքներ կան դրա հետ կապված:

– Կարծում եմ՝ փաթեթն այնքան ծավալուն է և այնքան լուծումներ է իր մեջ պարունակում, որ ուշացած չի կարելի անվանել: Նույնիսկ քվեարկությունը ցույց տվեց, թե ինչպիսին է Երևանի ավագանու անդամների մոտեցումը, և բոլորը ողջունել են: Նախագիծը բավական գործուն մեխանիզմ է առաջարկում բոլոր հարցերը կարգավորելու համար:

– Այն հաշմանդամները, որոնք արդեն ենթարկվել են տույժ-տուգանքների, որևէ կերպ տույժերի գումարը նրանց վերադարձնելու մեխանիզմ մշակվե՞լ է այս նախագծով:

– Մեխանիզմ վերադարձման չի նախատեսվում, բայց քաղաքապետարանն իր վրա վերցրել է պարտականություն՝ բոլոր վճարումները, որ պետք է կատարեին հաշմանդամություն ունեցող մարդիկ, կկատարի քաղաքապետարանն իր միջոցներից: Ավագանու որոշումը ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո արդեն հաշմանդամություն ունեցող անձինք կարող են համապատասխան դիմումները ներկայացնել և կարճ ժամանակահատվածում կստանան այդ արտոնությունը:

«Փարքինգ սիթի սերվիսը» արդեն հայտարարել է, որ վաճառքի է հանում ընկերությունը։ Կարծում եք՝ այս փոփոխություններն ազդե՞լ են այդ որոշման վրա, և ինչո՞վ էր պայամանվորված այդ որոշումը, Ձեր կարծիքով:

– Ծանոթացել եմ «Փարքինգ սիթի»-ի հայտարարության հետ, որում նշված է, որ պատրաստ է վաճառքի հանել բաժնետոմսերը, իսկ ինչ վերաբերում է հայտարարությունը նշված նախաձեռնության հետ կապելուն, կարծում եմ՝ անհիմն է դա:

– Այնուամենայնիվ, եկամուտները քչանում են:

– Եկամուտները չեն քչանում, քանի որ քաղաքապետարանն է իր վրա վերցնում վճարման պարտականության բեռը:

– Հանրության մեջ ավելի քննարկվում է, որ վճարովի ավտոկանգառների դիմաց վճարումների 70 տոկոսը գնում է մասնավոր ընկերությանը. Ինչո՞ւ Դուք այդ հարցին չեք անդրադարձել:

– Այդ հարցը չեմ կարող մեկնաբանել, քանի որ այս նախագիծը բացարձակապես չի վերաբերում դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում