Saturday, 08 06 2024
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք

Արդարացի է և իրավաչափ, որ պետությունն իրեն իրավունք է վերապահում սոցվճար պահել. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը կարծում է, որ նպատակային սոցիալական վճարի ներդրումը կարևոր ու գնահատելի քայլ էր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, որ պետք է կարողանալ օբյեկտիվորեն գնահատել, թե ինչ քայլ կատարեց այն՝ մեծ բողոքի ալիք բարձրացրած կուտակային կենսաթոշակների քննարկումներից մինչև այս նախագծի քննարկումները:

«Եթե, իհարկե, մենք ականջալուր ենք լինում ընդդիմության ներկայացուցիչների քննարկումներին, թվում է՝ ոչինչ չի փոխվել, և մենք ըստ էության նույն բանն ենք քննարկում, իրականում, սակայն, կան բավականին շատ փոփոխություններ. այն հարցադրումներից, որ անընդհատ հնչում էին հասարակության մեջ, շատերը դուրս են գալիս»,- ասաց նա:

Հովհաննիսյանը նշեց, որ սոցվճարի նախ՝ պետական հատվածում ներդրումն արդարացված է. պետությունն ապահովում է որոշակի աշխատավարձ, սոցիալական երաշխիքներ, շատ արդարացի է և իրավաչափ, որ պետությունն իրեն վերապահում է նաև իրավունք՝ բարձրացնելով աշխատավարձերը, նրանց երաշխավորված աշխատավարձին չդիպչելով, մի բան էլ ավելացնելով՝ նպատակային սոցիալական վճար պահել, որը նաև հենց սոցիալական երաշխիքների ապահովման համատեքստում է:

Հարցին՝ արդյոք մինչ պարտադրումը կամավորության սկզբունքով միացե՞լ էր կուտակային համակարգին, ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ չի մասնակցել, որի պատճառն իրազեկվածության պակասն էր: «Անկեղծ ասեմ՝ երբ համակարգում ես դեռ նոր էի քայլեր կատարում, երեք-չորս տարվա աշխատող էի, էդ ժամանակ նաև իրազեկվածության պակաս կար: Անկեղծ կասեմ՝ ամենևին կապ չունի, որ ես Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ եմ, ուղղակի իրազեկվածության պակաս կար, ու քննարկման առարկա էլ չի դարձել՝ մասնակցե՞լ, թե՞ ոչ»,- ասաց նա՝ հավելելով, որ իրազեկ լինելու դեպքում այլ կլիներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում