Trend գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Մեթյու Բրայզան Սոչիում ասել է, որ շատ կարևոր ձեռքբերում է հանդիսանում այն, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պնդում են իրենց հաստատակամությունը կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը և այն կետը, որ շփման գծի բոլոր պատահարների շուրջ պետք է հետաքննություն կազմակերպի ԵԱՀԿ-ն:
Այնուհետև նա նշել է, որ նախագահ Մեդվեդևի դիրքորոշումը շատ կառուցողական է եղել և, ինչպես հաստատել են ՄԽ համանախագահները, այդ հանդիպմանը կողմերին հաջողվել է առաջընթաց գրանցել:
«ԱՄՆ-ն իր հերթին կանի ամեն ինչ, որպեսզի պահպանվի այդ առաջընթացը»,- ասել է նա: