Friday, 24 07 2026
Սիսավան գյուղում կառուցվում է ոչ տիպային դպրոց
23:15
ՆԱՏՕ-ում հաստատել են Ռումինիայի օդային տարածքում ԱԹՍ-ի ոչնչացման մասին տեղեկությունները
23:00
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
22:45
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչն ու Կատարի ռազմական ղեկավարությունը քննարկել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Կարմիր կամուրջ
22:15
Իրանի ու Չինաստանի ԱԳ նախարարները հանդիպում են անցկացրել
22:00
Ապագա չկա՞ Թուրքիայում․ Էրդողանի իշխանությունն ավելի ու ավելի ավտորիտար է դառնում
Ապօրինի վճարովի կայանատեղիների համար՝ 9 արձանագրություն
ՌԺԴ֊ի խնդիրը պետք է լուծվի. հակառակ դեպքում դա կսպառնա «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
«Արարատ» կոնյակի, գինու, օղու կոմբինատի տնօրենը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով․ ՔԿ
Ռուսաստանն արգելեց հայկական կաթնամթերքը. ԵԱՏՄ-ն ապագա չունի
Դատարանը վերացրեց Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը
Պուտինը Ալիևի «ականջին ի՞նչ է ասել»
20:50
Ծինփինը և Պուտինը խոստացել են զենք չմատակարարել Իրանին․ Թրամփ
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ
ՍԱՏՄ-ն կստուգի սուր աղիքային վարակի դեպքի սննդամատակարարներին
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ Քաղաքաշինության կոմիտե
10 քաղաքացի հոսպիտալացվել է. «Արմենիա Մարիոթ»-ում կիրականացվի վերահսկողություն
Հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների խանութներում
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը
19:30
Եվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ Վուչիչ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման փաստեր չեն հայտնաբերվել
19:10
Ֆրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառով
Բյուրեղավանում 2 հասցեի ջրի նմուշներում կոլիֆորմ մանրէներ են հայտնաբերվել. ՀՎԿԱԿ
18:50
Իրանը հայտարարել է արաբական երկրներում ԱՄՆ օբյեկտների վրա նոր հարձակումների մասին
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է

Ամերիկացի հայտնի դիվանագետ Էդուարդ Ջերեջյանի «մտահոգիչ խոհերը» Հայաստանի մասին

Ֆրանսիայում լույս տեսնող Նոր Յառաջ պարբերականի այսօրվա համարից տեղեկանում ենք, որ վերջերս Փասադենայի ՀԲԸՄ-ը դասախոսելու է հրավիրել նախկինում Սիրիայում և Իսրայելում ԱՄՆ դեսպան, արտաքին գործերի նախարարի օգնական, իսկ ներկայումս Հյուսթոնի Ռայս համալսարանի «Ջեյմս Բեյքեր» Հանրային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի հիմնադիր-նախագահ Էդուարդ Ջերեջյանին: Նա խոսել է «Արաբական գարուն. Թուրքիայի դերը տարածաշրջանում և հայերի ապագան Մերձավոր Արևելքում» նյութի շուրջ:

Էդուարդ Ջերեջյանը նախ սփյուռքահայերին հորդորել է աջակցել Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին՝ ասելով, թե դա կնպաստի երկրի տնտեսական վիճակի բարելավմանը, և ընդհանուր ջանքերով վերականգնել Հայաստանի դերը՝ որպէս կամրջի Արևելքի, Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի միջև: Նա նշել է, որ Հայաստանի տնտեսական ճգնաժամի, կաշառակերության, արտագաղթի և նման կարևոր խնդիրների պատճառներից է նաև հարևան Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակումը: Ջերեջյանը շատ կարևոր է համարել ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունները: «Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչ կլինի Հայաստանի վիճակը, եթե Ռուսաստանի շահերը մի օր փոփոխություն կրեն, և դա չլինի ի նպաստ Հայաստանի»,- նկատել է նա:

Հայաստանի շուրջ զարգացումների մասին Ջերեջյանի կանխատեսումներն ավելի տագնապեցնող են եղել: Նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է վերադարձնի Ադրբեջանից «գրաված» տարածքները, այլապես Ադրբեջանը նոր պատերազմ կսկսի: Նա նույնիսկ նշել է տարին` 2014-ին: Զգուշացրել է, որ այս անգամ պատերազմը Հայաստանի համար դրական արդյունք չի ունենա: Ջերեջյանի կարծիքով՝ հարցը հնարավորինս շուտ պետք է կարգավորել քաղաքական ճանապարհով: Նա նաև ասել է, որ Մինսկի խումբը սպառվել է, և ամերիկահայերին կոչ է արել իրենց ուժերը համախմբել ու նախագահ Օբամայի ուշադրությունը կենտրոնացնել Արցախյան հակամարտության կարգավորման վրա:

Նախկին դիվանագետն ասել է, թե «ժամանակը չի գործում ի նպաստ Հայաստանի»՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը զինվում է մեծ թափով:

Ապա Ջերեջյանը անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերություններին: Հիշելով Նելսոն Մանդելայի օրինակը, որը «ներել է իրեն դատապարտողներին և քաղաքական հաշտություն կնքել», Ջերեջյանն ասել է, որ այսօր էլ պետք է լինեն Մանդելայի օրինակին հետևողներ՝ հիշեցնելով նաև, որ Թուրքիան տարածաշրջանի զարգացող գերտերություն է, իսկ շրջափակված Հայաստանը չի կարող երկար գոյատևել այս պայմաններում: Զարմանալի է, որ Ջերեջյանը թելադրել է Հայաստանին նախ բանալ Թուրքիայի հետ սահմանը, երբ քաջատեղյակ է, որ Թուրքիան է այն փակ պահողը, ապա նախաձեռնել «արժանապատիվ» հաշտության գործընթաց: Արժանապատիվ ասելով՝ Ջերեջյանը հասկանում է հաշտության այն տարբերակը, երբ բոլոր հարցերը դրվում են սեղանին: Ըստ նրա՝ ամբողջական կարգավորում կարող է լինել միայն այն դեպքում, երբ կողմերը պատրաստ են քննարկելու բոլոր, ներառյալ՝ անցյալին վերաբերող հարցերը: «Ցավոք, այժմ արձանագրությունները սառեցված են, սակայն հիմնված այդ արձանագրությունների, ինչպես նաև նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի հանդիպումների վրա, պետք է կողմերը մոտենան բանակցությունների սեղանին: Դա պահանջում է քաղաքական կամքի դրսևորում Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսայի, այսինքն՝ Մինսկի խմբի անդամ երկրների ղեկավարների կողմից: Այդ պարագայում իրավիճակը ներկայից շատ ավելի առողջ կլինի։ Երբ լռություն է տիրում, դա նշանակում է Կովկասում նոր պատերազմի սպառնալիք, ինչը որ կործանարար կլինի»,- ասել է նա:

∗∗∗

Վերն ասվածները կարդալուց հետո անխուսափելիորեն ծագում են հարցականներ: Արդյո՞ք նա իսկապես կարող դիվանագետ է, որը խոսում է անաչառ և մանավանդ՝ իրատեսորեն, թե՞ ամերիկյան դիվանագիտության խոսափողն է: Կամ գուցե արդեն գրված աշխարհաքաղաքական առաջիկա տեղաշարժերի մասին նախազգուշացման մի փո՞րձ է եղածը: Համենայն դեպս, այս երեք կամ, թերևս, ավելի հավանականությունների պարագայում Հայաստանին թելադրվող քայլերը կամ վերապահված ճակատագիրը կարող են միայն մտահոգությու հարուցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում