Saturday, 08 06 2024
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան

Չկա օլիգարխ հոգևորական. Միքայել եպս․ Աջապահյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Շիրակի թեմի առաջնորդ  Միքայել  եպիսկոպոս Աջապահյանը:

 – Սրբազան, Սուրբ Գայանե վանքում Մերձավոր Արևելքի և մասնավորապես Սիրիայի խաղաղության վերահաստատման համար միասնական աղոթքին մասնակցեցիք: Արդյո՞ք մենք պատշաճ աջակցություն ցույց տվեցինք սիրիահայերին:

 – Կարծում եմ՝ չարվեց այն, ինչ անհրաժեշտ էր, բայց արվեց այն, ինչ հնարավոր էր:

 – Արդյոք ժամանակը չէ՞ սիրիահայերին Հայաստան տեղափոխել և այսքան զոհերից խուսափել: Մի՞թե կուսակցական շահն այդքան կարևոր է մեզ համար, որ արժե դրա համար զոհեր տանք:

 – Տեղահանության մասին պետք չէ խոսել, որովհետև տեղահանության խնդիր չկա: Սիրիայում մեր հայրենակիցներն ապրել են շատ նորմալ, բարեկեցիկ պայմաններում: Այո՛, այսօր նրանց երկրորդ հայրենիքը՝ Սիրիան, վտանգի տակ է, բայց դա չի նշանակում, որ որտեղ վտանգ լինի, հայերը պիտի փախչեն: Վերջիվերջո, սիրիահայությունը պարտք ու պարտականություն ունի նաև Սիրիայի նկատմամբ: Ուրեմն սիրիահայությունը պետք է մնա և իր պարտականությունը կատարի իր երկրորդ հայրենիքի նկատմամբ: Իսկ ովքեր մնալու հնարավորություն չունեն, պիտի տեղափոխվեն, և այդ դեպքում պիտի քաջալերել, որ նրանք տեղափոխվեն Հայաստան, ոչ թե այլ երկիր: Բայց կազմակերպել սիրիահայության արմատախիլ լինելը, անթույլատրելի է: Այստեղ խնդիրը միայն այն չէ, որ մենք այնտեղ կալվածքներ ունենք, մենք այնտեղ լուրջ ներկայություն ենք եղել ու շարունակելու ենք լուրջ ներկայություն ունենալ նաև Ցեղասպանության և Հայ դատի խնդիրները պաշտպանելու համար, որովհետև սիրիահայության առկայությունը ցայտուն ապացույցն է Ցեղասպանության: Դուք Դեր Զորի հուշարձանները պիտի թողնեք անտե՞ր, իսկ Հալեպի հայությունը ոչ թե միայն 1915-ից է այնտեղ գտնվում, այլ միշտ եղել է այնտեղ, նույնը վերաբերում է Դամասկոսին: Հայությունը մնայուն ներկայություն է ունեցել այնտեղ հազարամյակներ ի վեր:

 – Սրբազան, հայկական եկեղեցին թեմեր ունի ողջ աշխարհում: Այդ թեմերից շատերում կան աղմկահարույց խնդիրներ, որոնք կարող են հասցնել ընդհուպ համայնքի պառակտման: Վերջերս կրկին ասպարեզ եկավ կարգալուծության թեման: Արդյոք հնարավոր չէ՞ այդ խնդիրներին լուծում տալ,  ինչպե՞ս կարելի է կարգավորել այս խնդիրները:

 – Այդ խնդիրները կարգավորող կա, որ կարգավորում է: Մեզ վիճակված չէ դա կարգավորել, կարգավորողը կարգավորում է: Միշտ էլ ինչ-որ մի կարգավորումից ինչ-որ մի մասսա դժգոհ է լինելու, և միշտ էլ ինչ-որ կարգալույծ եղող հոգևորականի կողմից ինչ-որ մարդիկ լինելու են: Այնպես չէ, որ որևիցե մի կարգալույծ եղող հոգևորական մեն-մենակ է մնալու: Դա բնական է, անբնական բան չկա:

 – Իսկ կարո՞ղ են նրանք այնքան կշիռ ունենալ, որ հարված հասցնեն հայ եկեղեցուն:

 – Դուք գիտեք որևէ դեպք, որ որևէ կարգալույծ եղած հոգևորական հարվա՞ծ է հասցրել եկեղեցուն:

 – Համենայնդեպս, պառակտում եղել է, օրինակ՝ Նիսում:

 – Ես նկատի չունեմ վերջին մի քանի տարին, հազարամյակների ընթացքում դուք գիտե՞ք որևէ դեպք, որ կարգալույծ եղած հոգևորականը կարողացել է հարվածել հայ եկեղեցուն: Եթե չգիտեք, ուրեմն հնարավոր չի հարված հասցնել: Կարգալույծ եղած հոգևորականը պիտի շարունակի մնալ հոգևորական, իսկ հոգևորականի առաջին հատկանիշը պետք է լինի հնազանդությունը:

 – Հնազանդություն Տիրո՞ջը, հնազանդություն Վեհափառի՞ն, թե՞ ամենօրյա կյանքում:

 – Հնազանդություն այն ուխտին, որը նա տվել է: Իսկ հոգևորականը ուխտել է հավատարիմ լինել եկեղեցական իշխանությանը, որը ներկայացնում է Աստծո իշխանությունը երկրի վրա: Ուրեմն չի կարելի փորձել Աստծուն պաշտել՝ առանց եկեղեցական իշխանությանը հնազանդ լինելու: Դա բողոքական մոտեցում է, իսկ մենք բողոքական եկեղեցի չենք: Եթե նույնիսկ կարգալույծ եղող հոգևորականը ցանկություն ունի ապացուցելու, որ իրեն սխալ ձևով են կարգալույծ արել, նա դա կարող է անել միայն հնազանդությամբ:

 – Որպես կանոն, կարգալույծ եղող հոգևորականները սկսում են ներեկեղեցական խնդիրների մասին բարձրաձայնել, հարցազրույցներ տալ միայն կարգալույծ լինելուց հետո՝ ակամա հանդես գալով վիրավորվածի կերպարով:

 – Վիրավորվածի կերպար պետք չի ունենալ, այլ կարգալուծությունից հետո էլ պիտի մնալ հնազանդության մեջ, եթե իրենք ուխտ ունեն ծառայելու այն եկեղեցու մեջ, որին ուխտել են ծառայել: Միայն հնազանդությամբ ինքը կարող է վերականգնվել ծառայության մեջ, իսկ անհնազանդությունը նշանակում է իր հետևից այրել բոլոր կամուրջները:

 – Սրբազան, արդյոք կարգալույծ եղածների մեջ չկա՞ որևէ մեկը, որն իր եկեղեցական վարքով, կերպարով միշտ հիացրել է Ձեզ և Ձեզ համար ցավ է այսօր նրան կարգալույծ տեսնելը:

 – Բոլորի կարգալուծությունն ինձ համար ցավ է: Ես արդեն ասել եմ, որ կարգալուծությունը բարոյական մահ է, և եթե որևէ մեկի ֆիզիկական մահով սգում ենք, սգում ենք նաև բարոյական մահով: Չկա այնպիսի կարգալույծ եղող հոգևորական, որի կարգալուծությամբ ցավ չապրենք:

 – Շիրակի մարզում վերջին տարիներին երկու թեմ ձևավորվեց: Ինչպե՞ս են հարաբերությունները կարգավորվում թեմերի միջև: Արդյո՞ք խնդիրներ չեն ծագում:

 – Հարաբերությունների խնդիր չկա, Արթիկի թեմն ինքնուրույն թեմ է, Շիրակի թեմն` իր մնացյալ տարածքով ինքնուրույն թեմ է: Մենք խնդիրներ չունենք:

 – Հայաստանի ներկա իշխանությունները շատ լավ հարաբերություններ ունեն հոգևոր դասի հետ: Գյումրիում ինչպե՞ս է վիճակը, արդյո՞ք թե ներկա քաղաքապետը, թե նախկինը նույն հարաբերություններն ունեն Ձեզ հետ:

 – Նորմալ հարաբերությունների մեջ ենք, բնականոն:

 – Ինչո՞ւ մարդիկ, որոնք ավելի շատ են բարձրաձայնում, որ հավատում են Աստծուն, այնուամենայնիվ, շատ ավելի քիչ են հավատում, որը նկատվում է նրանց վարքի ու ապրելակերպի մեջ:

 – Եթե նկատի ունեք այն, որ մարդիկ կենցաղով չեն ապացուցում իրենց հավատը, ապա դա մարդկային թուլություն ու տկարություն է:

 – Օրինակ՝ Վարդան Ղուկասյանի տոհմը, որ ամենից շատն է եկեղեցիներ կառուցում և ամենաշատն է Աստծուն հավատում, բազմիցս հանցագործ պատմությունների մեջ է ընկնում, հնչում են կրակոցներ, տեղի ունենում սպանություններ, քրեական գործեր: Ձեզ այս ամենը չի՞ մտահոգում:

 – Անշուշտ, մի մասը ավելորդ աժիոտաժի արդյունք է և իրականությանը չի համապատասխանում: Իսկ այն, որը համապատասխանում է իրականությանը, դա էլ մարդկային տկարության, թուլության, մեղքի արդյունք է: Եթե մարդը մեղք է գործում, դա չի նշանակում, որ մարդն անհավատ է, դա նշանակում է, որ նա պարզապես մեղավոր մարդ է, որովհետև բոլորս էլ մեղք ենք գործում:

 – Այդպես մի տեսակ մեզ չե՞նք ապահովագրում:

 – Ո՛չ, չենք ապահովագրում, որովհետև Քրիստոսն է ասում, որ մենք մեղավոր ենք, սուրբ չենք: Այսինքն` եթե համարենք, որ ով մեղք է գործում, ուրեմն անհավատ է, ուրեմն բոլորս ենք անհավատ, հավատացյալ մարդ չկա աշխարհում: Բայց այդպես չէ իհարկե, կա հավատացյալ մարդ: Իսկ հավատացյալ մարդու հիմնական հատկանիշն այն է, որ նա իրեն մեղավոր է համարում: Եթե ինքն իրեն մեղավոր չի համարում, նշանակում է հավատացյալ չէ:

 – Մեր իշխանությունները հավատացյա՞լ են:

 – Իրենց հարցրեք, ես ինչ իմանամ:

 – Մենք նրանց տեսնում ենք պատարագներին, տարբեր կրոնական միջոցառումներին, հայ եկեղեցու պատմություն առարկան ներառեցին դպրոցական ծրագրում: Եթե նրանք այդքան հավատացյալ են, ինչո՞ւ ենք ամեն քայլափոխի տեսնում կոռուպցիա, ապօրինություններ և այլն:

 – Մեղքի արդյունքն է: Այ երբ մենք հավատացյալ դառնանք մեր կենցաղավարությամբ, նաև ցանկանանք հավատարիմ լինել ավետարանական պատգամներին, ոչ թե պարզապես մարմնով լինենք հավատացյալ: Կարելի է լինել մտքով հավատացյալ, կարելի է լինել հոգով հավատացյալ, կարելի է լինել այս երեքի միասնությամբ հավատացյալ: Ուրեմն մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը, ոչ միայն իշխանությունը, մարմնով հավատացյալ է, այսինքն` միայն մարմնով է երբեմն լինում եկեղեցում, իսկ միտքն ու հոգին մնում են այլուր: Դա բոլորին է վերաբերում, դա մի վերագրեք միայն իշխանություններին: Ի՞նչ է, լրագրողներդ ձեզ կոտորել եք եկեղեցի գնալով, հա՞…

– Իսկ եկեղեցի գնալո՞վ  է հավատի չափը որոշվում:

 – Իհարկե, եկեղեցի գնալով չի որոշվում հավատը, բայց դուք եկեղեցի գնալը բերեցիք որպես օրինակ:

 – Շատ հաճախ նաև եկեղեցականից են հասարակության պահանջները այլ լինում:

 – Հասարակության պահանջները երբեմն կարող են լինել այնպիսին, որ Ավետարանին չհամապատասխանեն: Ուրեմն հոգևորականը պարտավոր չէ լինել հասարակության հետ կամ նրա կողքին: Հոգևորականը պետք է լինի ճշմարտության հետ և ճշմարտության կողքին, իսկ ճշմարտությունը միայն Աստծո մոտ է, ոչ թե լրագրողների:

 – Իսկ երբ մարդը տեսնում է կեղծիքը, սուտը, այս ապաբարոյական վիճակը, որը ոչ միայն Հայաստանում է, այլև ողջ աշխարհում:

 – Մենք միշտ էլ բարձրաձայնել ենք դրա մասին:

 – Գուցե Դուք բարձրաձայնել եք, բայց շատ հոգևորականներ՝ ոչ:

 – Բոլորն էլ բարձրաձայնել են, ես ինձ չեմ զատում մնացած հոգևորական դասից, ես նրանցից մեկն եմ, և գուցե ամենավատը:

 – Բայց Դուք բոլորից շատ եք բարձրաձայնել խնդիրների մասին:

 – Դե, դա երևի խառնվածքի խնդիր է, ոչ թե դուր գալու:

Հասարակությունը շատ խայտաբղետ է, և շատ խայտաբղետ պատկերացում ունի հոգևորականի մասին: Եթե դուք որևէ հոգևորականով հմայված եք, իմացեք, որ  նույնքան մարդիկ էլ անարգում են այդ հոգևորականին՝ համարելով անպատշաճ: Հոգևորականը ոչ թե պետք է փորձի հասարակության այս կամ այն խավի հետ ներդաշնակվել և ընդունելի լինել հասարակության այս կամ այն խավի մոտ, այլ պետք է լինի  ճշմարտության կողքին և ճշմարտության հետ: Ընտրյալ հոգևորական չի լինում:

 – Իսկ օլիգարխ հոգևորակա՞ն:

 – Որտեղ եք տեսել օլիգարխ հոգևորականներ:

– Կան փաստեր:

 – Չկան օլիգարխ հոգևորականներ:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում