Չինաստանի հարավ-արևմուտքում Գուայչժոու նահանգի մայրուղում իրար են բախվել ավելի քան 25 ավտոմեքենա, ինչի հետևանքով զոհվել է 6, վիրավորվել 18 մարդ: Այս մասին տեղեկացնում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը:
Բախումը տեղի է ունեցել այսօր առավոտյան Շանհայ-Կունմին ավտոճանապարհին՝ Անշուն քաղաքի շրջանում: Բախված ավտոմեքենաներից 7-ը այրվել են:
Ճանապարհատրանսպորտային պատահարի վայր են ժամանել շտապօգնության ավտոմեքենաներ, կատարվում հետաքննություն:









































