Monday, 06 05 2024
Ժիրայր Ոսկանյանը բռնության է ենթարկվել
00:00
Թել Ավիվում ցույց է տեղի ունեցել՝ պահանջելով ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից վերցված պատանդներին
«Այս լարվածությունը կարող է լայնածավալ պատերազմի նախազգուշացում լինել»․ Ֆիդան
«Այսօրվա մայիսը հրաշք է»․ Սուրենյան
Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Երևանում
10-ամյա մոլորված երեխայի որոնողական աշխատանքներին մասնակցել են 21 հրշեջ-փրկարար
Իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ
Իվանիշվիլին հիմար չէ. եթե բռնություններ սկսվեն՝ առաջին «զոհը» իշխանությունը կլինի
Եկեղեցին բոլորս ենք. հայտնվել է ինքնակոչ մեկը, որը մեզ չի ներկայացնում
Արյունլվա լինելո՞վ տանք այդ գյուղերը. ինչո՞ւ քայլարշավով չեն գնում Արցախ՝ պաշտպանելու սրբավայրերը
Ո՞ր դեպքում է անձը անգործունակ ճանաչվում
Նշված դեպքերում վարձակալության պայմանագիրը, վարձակալի պահանջով կարող է վաղաժամկետ լուծվել
Քաղաքացին և կենդանին դուրս են բերվել մացառուտից․ ՆԳՆ ՓԾ
«Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը Ավգուստին Հադելիխի հետ համատեղ համերգ կտա
Եղվարդ-Երևան ավտոճանապարհին ավտոմեքենան բախվել է բետոնե էլեկտրասյանը, վնասել այն և գլխիվայր շրջվել
«Լադանիվա»-ն մասնակցել է «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը
Երբ ընտրությունը դառնում է պատուհաս
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Մալաթիայում ծառից կախված վիճակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
19:30
Մահացել է «Տիտանիկ» ֆիլմի կապիտանը
19:15
Սի Ծինպինը պետական այցով ժամանել է Ֆրանսիա
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Հունգարիա
Փլուզվել է ոչ բնակելի տան արտաքին պատը. ՆԳՆ
Արագածոտնիում վթարի հետևանքով վարորդը, կինն ու երեխան տեղափոխվել են հիվանդանոց
Իսրայելում կարգերափակվի Al Jazeera-ի հեռարձակումը
Հիմա «բլիթի» ժամանակն է. ավելի հավանական է, որ Ռուսաստանը տնտեսապես սիրաշահի մեզ, քան պատժամիջոցի դիմի
Սիմեոն Երևանցու փողոցում տան պատ է փլուզվել
«Վրացական երազանքը» ընկել է իր սարքած ծուղակը. նրանց հաղթաթուղթը պարտություն է բերում
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Հունգարիա
Էրդողանն ուզում է՝ Թուրքիան կոչվի իսլամական պետություն

Ազատության ազատությունը

Այն, ինչ երեկ կատարվում էր Ազատության հրապարակում` դժվար է բառերով նկարագրել: Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցները երեկ հանրահավաքի ավարտին որոշում կայացրին երթով շարժվել Ազատության հրապարակ և մտնել այնտեղ: Հրապարակը օղակած ոստիկանական շղթան ստիպված էր տեղի տալ տասնյակ հազարավոր քաղաքացիների օրինական պահանջի առաջ և բացել հրապարակը: 2008 թվականի մարտի 1-ից երեք տարի անց, երեք տարի շարունակ փակ մնացած Ազատության հրապարակը կրկին բացվեց Հայաստանի ազատ քաղաքացիների առաջ, որոնք երեք տարի մեկ ամիս 17 օր անց կրկին վերադարձան հրապարակ, այն հրապարակը, որտեղից նրանց ուժով հեռացրել էին` սկիզբ դնելով Հայաստանի պատմության ամենաամոթալի էջերից մեկին` մարտի 1-ին:

Եվ երեկ, Մատենադարանում տեղի ունեցած հանրահավաքից հետո Ազատության հրապարակ մտնելու որոշում կայացրած քաղաքացիները հրապարակում արդեն երկակի զգացումներ ունեին. հիշողության մեջ դեռ թարմ էր մարտի 1-ի ցավը, իսկ հոգում ազատության վերագտած բերկրանքն էր, նաև կարոտը` կարոտը հրապարակի, կարոտը ազատության հանդեպ: Երեկ այնքան շատ էին էմոցիաները, որ շատ դժվար է խոսել երեկվա հանրահավաքի և դրա հետագա զարգացման` Ազատության հրապարակի վերանվաճման քաղաքական կողմի մասին: Ըստ երևույթին, դրա մասին խոսելու ավելի պատեհ ու հարմար ժամանակը այն կլինի, երբ միանգամայն օբյեկտիվ էմոցիաները կհանդարտվեն, և հնարավոր կլինի տեղի ունեցածը հնարավորինս արդյունավետորեն քննարկել ու դիտարկել արդեն քաղաքական լույսի ներքո:

Ի վերջո, մենք գործ ունենք քաղաքական մի գործընթացի հետ, որ տեղի է ունենում Հայաստանում և ակնհայտորեն արձանագրում է իսկապես անակնկալ դրսևորումներ: Այդ իմաստով, մարտի 17-ի հանրահավաքից հետո ձևավորված զգացումը, թերևս, կարելի է բնորոշել մեկ բառով` սպասում, սպասում հետագա զարգացումների, հետագա անակնկալների: Զուտ պրագմատիկ առումով առայժմ, թերևս, կարևոր է արձանագրել, որ փաստորեն Հայաստանում համաժողովրդական պայքարի պոտենցիալը ամենևին չի նվազել, հասարակությունը չի հուսահատվել կամ հիասթափվել և չի հրաժարվել իր ճակատագիրը տնօրինելու իրավունքից: Արձանագրենք այդ իրողությունը և սպասենք հետագա զարգացումներին, ինչպես նաև էմոցիաների հանդարտմանը, որպեսզի հենց նույն այդ հետագա զարգացումների շահերից ելնելով էլ փորձենք դիտարկել ու գնահատել, թե ինչ կատարվեց երեկ Հայաստանում, որովհետև թե ինչ կատարվեց Հայաստանի քաղաքացիների հոգիներում` արդեն ավելորդ մեկնաբանության կարիք չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում