Wednesday, 01 05 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներին

Շնորհակալություն հայտնելով համագործակցության և Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը կարևորեց նրանց գործադրած ջանքերը, որոնք միտված են աջակցել մեր երկրին ` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը ողջունեց նոր համազեկուցող Աքսել Ֆիշերին և հաջողություններ մաղթեց իր պարտականությունների կատարման գործում:

Ջոն Պրեսկոտը բարձր գնահատեց Հայաստանում ընթացող բարեփոխումները և կարևորեց ԱԺ նախագահի դերը մարտի 1-ի իրադարձությունների հետևանքով ստեղծված իրավիճակից հետո արձանագրված առաջընթացի հարցում:

Համազեկուցողը նշեց, որ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում կզեկուցվի Հայաստանում իրականացված բարեփոխումների և առաջընթացի մասին: Նա հատկապես կարևորեց հեռանկարային բարեփոխումները, որոնք ավելի գնահատելի են: Պարոն Պրեսկոտի կարծիքով անհրաժեշտ է, որ քննադատությունը տեղափոխվի խորհրդարան և խորհրդարանն է այն հարթակը, որտեղ պետք է լսելի լինեն տարբեր դիրքորոշում ունեցող անձանց դիրքորոշումները: Նա բարձր գնահատեց ԱԺ նախագահի ջանքերն այս ուղղությամբ, քանի որ պարոն Աբրահամյանը բազմիցս առաջարկել է ընդդիմությանը օգտագործել ԱԺ ամբիոնը իրենց տեսակետները ներկայացնելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձան 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների հետո ազատազրկված անձանց հարցին, ընտրական օրնեսգրքի բարեփոխումներին, ոստիկանության և դատական համակարգերում ընթացող բարեփոխումներին, ՀՌԱՀ ձևավորման կարգին: Պարոն Աբրահամյանը նշեց, որ բարեփոխված և հանրության դատին ներկայացված ընտրական օրենսգիրքը անցել է քննարկումների երկարատև ուղի և լսելի են եղել բոլոր այն անձանց ձայները և առաջարկները, ովքեր ցանկություն են ունեցել իրենց ներդրումն ունենալ այդ գործընթացում:

ԱԺ նախագահը վերահաստատեց ՀՀ իշխանությունների կամքն և պատրաստակամությունը իրականացնել անկողմնակալ և թափանցիկ հետաքննություն մարտի 1-2-ի դեպքերի առնչությամբ` ընդգծելով, որ բոլորի ցանկությունն է իմանալ ճշմարտությունը:

Հովիկ Աբրահամյանը իր մտահոգությունը արտահայտեց ԵԽԽՎ ԼՂ հարցերով ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքների վերսկսման կապակցությամբ` նշելով, որ այն կխոչընդոտի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին: Պարոն Պրեսկոտը նույնպես մտահոգություն հայտնեց և նշեց, որ պետք է դրսևորել զգուշավորություն, որպեսզի հետ քայլ չարձանագրվի:

Վերջում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ Հայաստանի Նախագահը, խորհրդարանը և կառավարությունը հաստատակամ են ժողովր‎դավարական բաերփոխումները ավարտին հասցնելու գործում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին այլ հարցեր ևս:

ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում