Friday, 17 05 2024
Ժնևում տեղի է ունեցել Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հանդիպումը
12:10
Ռուսաստանը նոր ճակատ է բացել․ Ուկրաինային դժվար տարի է սպասվում
Վարդենիսի բնակարանային գողություններ են բացահայտվել
Ալիեւը հակադարձեց, բայց ու՞մ
11:50
Նավթի գներն աճել են. 16-05-24
Բագրատ արքեպսկ․ Գալստանյանը բաց դաս է վարում ԵՊՀ բակում
Արագաչափ սարքը տեղափոխվել է այլ հատված
Մեքենան գլորվելով հայտնվել է քարերի վրա
11:20
ԱՄՆ-ն ժամանակավոր նավահանգիստ է կառուցել Գազայի ափին
Ավտոբուսն ու 4 մեքենա արգելափակվել էին անձրևաջրերի մեջ․ ՆԳՆ
11:00
Հաջիևն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը
Մեքենան բախվել է էլեկտրասյանը․ ուղևորը հոսպիտալացվել է
10:40
Լեհաստանը հետաքրքրված է Ուկրաինայի արդյունաբերական ընկերությունների մասնավորեցմամբ
10:30
Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել
Ներկայացվել է պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման հայեցակարգը
Իրականացվել են ապամոնտաժման աշխատանքներ
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Մեծ հրդեհ «Շոփինգ Սիթի» առևտրի կենտրոնում
Լուկաշենկոն մերկացրեց Ալիեւին եւ ցույց տվեց նրա խոցելի կողմերը
Տեղումները կշարունակվեն
Սահմանազատման երաշխավորը Վաշինգտոնն ու Բրյուսելն են, բայց պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում տալ
Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում ձյուն է տեղում
Ռուսները խորհրդային ռեժիմն էին փորձում վերականգնել. Հայաստանը դա կարողացավ կասեցնել
Բագրատ Սրբազանը զգուշավոր է դարձել. «Հրապարակ»
Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ. «Հրապարակ»
ԲԴԽ նախկին անդամ Նաիրա Հովսեփյանի դեմ արշավը շարունակվում է. կարգապահական վարույթ են հարուցել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը. «Հրապարակ»
ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել. «Ժողովուրդ»

Վարչապետն ու նախարարներն իրենց արժեքներով մոտենում են Նավոյին և Շմայսին. մամուլ

«Մեզանից շատերը հետևել են, թե ինչպես էր մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի Սենատը քննարկում «մեր հարցը»` Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Խոստովանեմ, որ այլ զարգացած երկրներում խորհրդարանական քննարկումների բուն ընթացքին չեմ հետևել` կարդացել կամ նայել եմ լրատվամիջոցների ռեպորտաժները: Բայց Սենատի քննարկումն արդեն իսկ պիտի հուշի, թե ինչպես պետք է խորհրդարանում աշխատել օրենքների վրա: Մեզ մոտ այդ ընթացքը շարունակում է հիշեցնել վերակառուցման շրջանի ԽՍՀՄ ժողովրդական դեպուտատների համագումարները` «ագրեսիվ-հնազանդ» մեծամասնության և հեղափոխական փոքրամասնության անպտուղ լեզվակռիվներով»,- գրում է «Առավոտ»-ը խմբագրականում և հավելում.

«Հայկական պառլամենտարիզմի 22 տարին առանձին առաջընթաց չարձանագրեց պատգամավորների մտավոր մակարդակի առումով: Նահապետ Գևորգյանը կամ Առաքել Մովսիսյանը եթե նույնիսկ 30 տարի նստեն խորհրդարանում, միևնույն է` չեն հղկվի, չեն դառնա օրենսդիր` այդ բառի դասական իմաստով: Ավելի շուտ հակառակը՝ Տիգրան Սարգսյանը, Վաչե Գաբրիելյանը, Հրայր Թովմասյանը, որոնք, վստահ եմ, մինչև պաշտոններ ստանձնելը նորմալ մարդիկ էին, իրենց մտածելակերպով ու արժեքներով գնալով մոտենում են Նավոյին և Շմայսին:

Բայց, դա հարցի արտաքին կողմն է: Ավելի կարևոր հանգամանքն է այն, թե ինչպես են մեր պատգամավորներն ու կառավարությունը քննարկում, օրինակ, նույն պետական բյուջեն: Կառավարության անդամներին ու հանրապետական պատգամավորներին թվում է, որ ցանկացած բառ, որն արտասանում են Հրանտ Բագրատյանը, Արծվիկ Մինասյանը կամ Միքայել Մելքումյանը, ուղղված է անձամբ իրենց դեմ և նպատակ է հետապնդում իրենց զրկել իշխանությունից: Եթե նույնիսկ դա այդպես լիներ, միևնույն է` պետք է, հավանաբար, փորձել հասկանալ, թե որն է ընդդիմադիրների ասածների ռացիոնալ հատիկը և հաշվի առնել դա` բյուջեն վերջնական տեսքի բերելիս: Ես, օրինակ, վարչապետի և նախարարների տեղը լինեի, կօգտվեի այն հանգամանքից, որ Հրանտ Բագրատյանի մակարդակի տնտեսագետը պատգամավոր է և նրա գիտելիքներից «կքամեի» առավելագույնը` իմ կառավարության արդյունավետությունը բարձրացնելու համար:

Մյուս կողմից էլ` ընդդիմադիրներն էլ բյուջեի քննարկման ժամանակ պիտի հնարավորինս խուսափեն քաղաքական և էմոցիոնալ երանգներից ու շեշտը դնեն բուն բովանդակային ասելիքի վրա` «այստեղ գրված է այսպես, բայց պետք է գրվի այնպես»: Այնինչ նրանք հաճախ են շեղվում թեմայից` խորանալով «խարազանող ձևակերպումների» մեջ, որոնք գուցեև հետաքրքիր է լսել, բայց գործնական առումով դրա էֆեկտը զրո է:

Մինչ պատգամավորները մրցում են, թե նրանցից ով է ավելի «դուխով տղա», բյուջեի որակը մնում է նույնը: Մեր քաղաքացիների կյանքի մակարդակը` նույնպես»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում