Monday, 20 07 2026
ԶՈւ-ն շարունակում է խորհրդային, կոմպլեքսավորված ռազմական միտք ունենալ
Նոր Հայաստանին` նոր մշակույթ. մեզ պետք է նոր մշակութային քաղաքականություն և նախարարություն
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի

Երկրորդական հարց է, թե ռուսներն ուր կքաշեն Հայաստանին և ինչպես

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երիտասարդների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր համար Մաքսայինը կամ Եվրասիական միությունը երկրորդական հարցեր են, իսկ կարևորը Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլոր առումներով խորացնելն է: Այսպիսով, ըստ էության կարող ենք ասել, որ ԲՀԿ առաջնորդը առաջին անգամ իր դիրքորոշումը հայտնեց Մաքսային միության կամ Եվրասիական միության մասին: Խնդիրն այն է, որ մինչ այս ԲՀԿ-ն անընդհատ կրկնում էր, որ չի կարող դիրքորոշումն ասել, մինչև չտեսնի, թե ինչ է իրենից ներկայացնում այդ ամենը, մինչև որ չծանոթանա պայմաններին: Եվ եթե այսօր Ծառուկյանը հայտարարում է, որ Մաքսայինը կամ Եվրասիականը երկրորդական են, իսկ կարևորը Ռուսաստանն է, ապա սա նշանակում է, որ պայմաններին ծանոթացել է և գիտե՝ ինչ է Մաքսայինը կամ Եվրասիականը: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարող ես մի բանի մասին ասել, որ երկրորդական է, եթե չգիտես, թե ինչ է:

ԲՀԿ-ի այս դիրքորոշումը շատ բաներ է հստակեցնում: Մինչ այս ԲՀԿ-ն, ըստ էության, խուսափում էր գնահատականներց և դիրքորոշումներից, իսկ հիմա պարզվում է՝ երկրորդական են նման հարցերը: Պատահական չէ, որ սա տեղի է ունենում Աստանայից հետո, երբ կարծեք թե պարզ է դառնում, որ Հայաստանի անդամակցության հարցում կան ինչ-որ խնդիրներ և այնքան էլ միանշանակ չէ, որ Երևանին ուզում են ընդունել այդ միության կազմ: Այսինքն, կարծես թե միանշանակ չէ, որ Ռուսաստանն ուզում է Հայաստանին տեսնել Մաքսային կամ Եվրասիական միության կազմում, կամ գոնե այդ պրոցեսը կարող է ավելի երկար տևել և անկանխատեսելի լինել, քան թվում է առաջին հայացքից: Խնդիրը այն է, որ Հայաստանի անդամակցությունը կարծեք թե պարբերաբար հետաձգվում է ինչ-ինչ պատճառներով, և ակնհայտ է, որ Մոսկվան այս հարցում առանձնապես ակտիվություն էլ չի ցուցաբերում այդ պատճառները վերացնելու համար:

Եվ ահա սա էլ ԲՀԿ-ին հնարավորություն է տալիս սեպտեմբերի 3-ից ի վեր առաջին անգամ ըստ էության հստակ դիրքորոշում հայտնելու, որ Մաքսայինը կամ Եվրասիականը երկրորդական հարցեր են, իսկ գլխավորը՝ Ռուսաստանն է: Այսինքն՝ այս հարցերն ընդամենը Ռուսաստանի գործիքներն են, և ինչպես որ կամենում են ռուսերը, թող այդ գործիքները կիրառեն, դա ԲՀԿ-ի համար հարց չէ: Ըստ էության, սա էլ մի յուրօրինակ ձև է Հայաստանի սուվերենությունն ու անկախությունը հանձնելու, քանի որ Եվրասիական միությունն, ըստ էության, վերպետական կառույց է և որևէ կերպ դժվար է պատկերացնել, որ որևէ պատասխանատու քաղաքական ուժի համար սա կարող է երկրորդական հարց լինել:

Հարցն այն է, որ բոլոր նորմալ պետություններում նման հարցերը նույնիսկ այնքան լուրջ են ընկալվում, որ վերպետական կառույցներին որևէ պետության անդամակցությունը իրականացվում է հանրաքվեի միջոցով: Օրինակ, Եվրամիության սահմանադրության ընդունումը, օրինակ՝ Եվրամիությանն Արևելյան Եվրոպայի շատ երկրների անդամակցումը, օրինակ՝ եվրոյի գոտու մեջ մտնելու հարցը: Եվ մի դեպքում միայն այս ամենը կարելի է երկրորդական հարց համարել՝ եթե համարում ես, որ այդ հարցը քո իրավասություններից, տվյալ պարագայում՝ քո երկրի իրավասություններից դուրս է: Եվ ըստ էության, Գագիկ Ծառուկյանը հենց սա էլ ասում է, որ մենք կարևորը պետք է լավ լինենք Ռուսաստանի հետ, չբարկացնենք և չհեռանանք Ռուսաստանից, իսկ թե Ռուսաստանը մեզ ուր կքաշի, երբ, ինչ ժամկետներում կամ պայմաններով, ըստ էության արդեն երկրորդական հարց է, և դա արդեն թող Ռուսաստանը որոշի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում