Friday, 24 07 2026
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am

Հայաստանը Մոսկվայից չպետք է նեղանա. կուլիսային պայմանավորվածությունները չեն անցնում. Կոլերով

Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստից հետո  պարզ դարձավ, որ Ռուսաստանը Ղրղըզստանին կհատկացնի 1.2 մլրդ դոլար` երկրի տնտեսությունը Մաքսային միության պայմաններին համապատասխանեցնելու և ՄՄ-ին անդամակցելու համար: Այս մասին Ղրղըզստանը խնդրում էր դեռևս նախորդ տարվանից, այնինչ Հայաստանը, լինելով ՌԴ ռազմավարական գործընկեր, չստացավ որևէ օգնություն Հայաստանի՝ ԵՏՄ/ՄՄ անդամակցության ճանապարհային քարտեզի իրագործման համար, թեև նման հրապարակային խնդրանք կամ  պահանջ  չէր եղել ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից:  Սակայն տեղեկություններ կան, որ Հայաստանը  խնդրել է 100 միլիոն դոլար՝ անդամակցության անհրաժեշտ պայմանների համար, սակայն բացասական պատասխան է ստացել՝ խնդրանքը մերժվել է:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, Rex գործակալության ղեկավար, քաղաքագետ ՄոդեստԿոլերովն ասաց, որ Ղրղըզստանի ինտեգրացիայի համար նախատեսված ֆոնդը այդ երկրի բյուջետին ուղիղ օգնություն չէ: Ֆոնդը դիտարկելու է պրոյեկտներ և աջակցել է երկու-երեք պրոյեկտի, այլապես այդ գումարները կյուրացվեն: Երկրորդ հերթին, ըստ նրա,  Ղրղըզստանը հնչեցնում էր այդպիսի օգնության անհրաժեշտության մասին համարյա թե մեկ տարի շարունակ, անում էր դա հրապարակայնորեն՝ ցանկացած հնարավորության դեպքում:  Նրա հստակեցմամբ՝ Հայաստանի կողմից այդպիսի հայտարարություններ չեն եղել:

«Իսկ ով, որտեղ, խոհանոցներում ինչ ասել է, խոհանոցային  խոսակցությունների վերաբերմունքն էլ համապատասխան է լինում:  Ղրղըզստանը վարել է հրապարակային քաղաքականություն և հասել է իր արդյունքին, որին ես դեմ եմ, բայց նրանք վարեցին հրապարակային քաղաքականություն և հասան իրենց նպատակին, իսկ ի՞նչ է պահանջել Հայաստանը՝ ոչ մեկը չգիտի: Միջազգային հարաբերություններում նման տնտեսական բնույթի կուլիսային պայմանավորվածությունները չեն աշխատել, չեն աշխատում և չեն աշխատելու: Օրինակ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև պարտքերային միջոցառումները գաղտնի էին, կուլիսային, որի պատճառով էլ մինչ այսօր հարուցում են արդարացված քննադատություն: Իսկ Ղրղըզստանն այլ կերպ վարվեց և դրական արդյունք ստացավ»,- ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանը  Ռուսաստանից նեղանալու տեղ չունի, պետք է այդ մասին քննարկումը հանրային բնույթ կրեր, ոչ թե երկիրը հիմար կարգավիճակում հայտնվեր:

Հարցին՝ ի՞նչ կարելի է սպասել հունիսին, երբ նախանշված է ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության համար անհրաժեշտ փաստաթղթի ստորագրությունը, նա պատասխանեց, որ դատելով Սերժ Սարգսյանի հայտարարությունից՝ տարածքային առարկություններ, տարածքային վերջնագրեր չկան, և ուրեմն խոչընդոտներ չկան այդ անդամակցության ճանապարհին: Ուստի, նրա համոզմամբ, եթե ՀՀ-ն պահի իր այդ դիրքորոշումը, ապա կանդամակցի այդ պրոյեկտներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում