Օրեգոնի Փորթլենդ քաղաքի բնակիչ ինժեներ Բրյուս Քամփբելը Boeing 727-ը վերածել է տան, որտեղ անցկացնում է տարվա կեսը:
Նա սկզբում ծրագրած է եղել տուն կառուցել 10 ակր հողատարածքում՝ ֆուրգոններից, այնուհետև մտքափոխվել՝ որոշելով, որ ինքնաթիռն ավելի լավ լուծում է:
Ինքնաթիռը տան վերածելու համար նա 220 հազար դոլար է ծախսել և վայելում է իր արտասովոր կացարանը:
Տղամարդը ծրագրում է տան վերածել ևս մեկ օդանավ՝ Boeing 747-ը: Նա հույս ունի գնել օդանավն ու տեղափոխել Ճապոնիա, որտեղ անցկացնում է տարվա կեսը: Բրյուսի նպատակն է փրկել վնասված օդանավերը մետաղի ջարդոնի վերածումից:
Լուսանկարները՝ Reuters գործակալության










































