Ուկրաինան ընթացիկ տարում Ռուսաստանից ևս 7 մլրդ խորանարդ մետր գազ կգնի: Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հիշեցրել է, որ Ուկրաինան որոնում է գազի մատակարարումների դիվերսիֆիկացման ճանապարհներ, ինչպես նաև քայլեր է ձեռնարկում էներգաէֆեկտիվությունը բարձրացնելու ուղղությամբ, հայտնում է Interfax-Ուկրաինան:
«Մեզ անհրաժեշտ է մինչև տարեվերջ գնել Ռուսաստանից 7 մլրդ խորանարդ մետր գազ»,- ասել է նա Առաջին ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող Շուստեր Live-ի եթերում:











































