Friday, 07 06 2024
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին

Ռուսաստանը կարող է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարից. Թուրքիան անհանգստացած է

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ, Ռուսաստանը կարող է հրաժարվել «Հարավային հոսք» գազատարից, որը հանդիսանալու է միջինասիական և կասպյան գազը Եվրոպա հասցնելուն միտված «Նաբուկո» գազատարի այլընտրանքային տարբերակը:

Նշվում է, որ «Հարավային հոսք» գազատարի իրագործումը եղել է Թուրքիայի վարչապետ Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի միջև կայացած բանակցությունների հիմնական թեմաներից մեկը.

«Ռուսաստանի փոխվարչապետ Իգոր Սեչինի խոսքերով, Մոսկվան այժմ մտածում է այդ նախագծից հրաժարվելու ուղղությամբ և զբաղված է այլընտրանքային տարբերակների փնտրտուքով: Մասնավորապես, Ռուսաստանն այժմ կարող է սեփական գազը Եվրոպա հասցնել հեղուկացված վիճակում: Այդ նպատակով հատուկ գազային տերմինալ կկառուցվի Սև ծովի ափին, ուր ռուսական գազը կհեղուկացվի և հատուկ լցանավերով կառաքվի դեպի Եվրոպա:

«Հարավային հոսք» գազատարից Ռուսաստանի երես թեքելու հիմնական պատճառն այն է, որ դրա կառուցման հետ կապված նախնական ֆինանսական հաշվարկները սխալ դուրս եկան, և այժմ տարեկան 63 միլիարդ խորանարդ մետր թողունակություն ունենալիք այդ գազատարի նախագիծը գնահատվում է 15.5 միլիարդ դոլար»:

Հիշեցնենք, որ «Հարավային հոսք» գազատարի` թուրքական ջրային հատվածով անցնելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2009 թվականի ամռանը, երբ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն այցելեց Թուրքիա: Ներկայումս ռուսական լրատվամիջոցները «Հարավային հոսք» գազատարի հնարավոր տապալման հարցում մեղադրում են Թուրքիային` նշելով, որ վերջինս, տալով սեփական ջրային տարածքով գազատարի անցնելու թույլտվությունը, միևնույն ժամանակ դեռևս չի ներկայացրել համապատասխան անհրաժեշտ փաստաթղթերը:

Սակայն պետք է նկատել, որ «Հարավային հոսք» գազատարի տապալման դեպքում Թուրքիան կզրկվի հավելյալ տարանցիկ գումարներից, չի ավելանա Թուրքիայից ԵՄ-ի ունեցած ` առանց այն էլ տարանցիկ մեծ կախվածությունը, և վերջապես, եթե «Հարավային հոսք» գազատարին փոխարինի գազի հեղուկացման տարբերակը, ապա դա կնշանակի, որ այն փոխադրող լցանավերը պետք է անցնեն սևծովյան նեղուցներով` էլ ավելի մեծացնելով դրանց ծանրաբեռնվածությունը:

Չպետք է մոռանալ, որ 1990-ական թվականներից սկսած` Թուրքիան լրջորեն սահմանափակումներ է մտցնում սևծովյան նեղուցներով հեղուկանավերի անցման հարցում, ինչն էլ այն ժամանակ հիմք դրեց ռուս-թուրքական «նեղուցային հակամարտությանը» և միլիարդավոր դոլարների վնաս պատճառեց Ռուսաստանին (սեփական էներգակիրներն այլ երկրներով անցնող խողովակաշարերով առաքելը շատ թանկ հաճույք է):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում