2010թ.հունվար-սեպտեմբերին հանրապետությունում արձանագրված բնակչության բնական
հավելաճի և միգրացիայի մնացորդի ցուցանիշներով ՀՀ մշտական բնակչության թվաքանակը,
տարեսկզբի նկատմամբ ավելացել է 9.6 հազ.մարդով, իսկ 2009թ. հոկտեմբերի 1-ի նկատմամբ` 13.2
հազ. մարդով: Այս մասին ասվում է ԱՎԾ այսօր հրապարակած տվյալներում: Ընդ որում, մշտական բնակչության թվաքանակի շարունակվող աճն ապահովվել է ի հաշիվ բնակչության բնական հավելաճի ավելացման (5.9%), և միգրացիայի մնացորդի բացասական ցուցանիշի նվազման (28.9%):
2010թ. հունվար-սեպտեմբերին արձանագրվել է 32903 ծնված, որը 2009թ. նույն ժամանակա-
շրջանի համեմատ աճել է 2.8%-ով: