Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

«Միացյալ Ռուսաստան» կուսակցության ներկայացուցիչ Անդրեյ Կլիմովը հանդիպել է ԱԺ պատգամավորների հետ

Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը, ՀՀԿ խմբակցությունից Վոլոդյա Բադալյանը, Ռազմիկ Զոհրաբյանը և ԲՀԿ խմբակցությունից Տիգրան Ուրիխանյանը, Վահան Բաբայանն ու Մերուժան Սիմոնյանը նոյեմբերի 12-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի անդամ, «Միացյալ Ռուսաստան» կուսակցության արտաքին կապերի ղեկավար Անդրեյ Կլիմովի հետ: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Ողջունելով հյուրին՝ խորհրդարանի փոխնախագահը կուսակցությունների միջև երկխոսությունն ու համագործակցությունը բնորոշեց որպես լավ նախադրյալ երկու երկրների միջև հարաբերություններն ավելի ամրապնդելու, քաղաքական ու տնտեսական մակարդակներում նոր արդյունքների հասնելու համար: Ինչպես նշեց Հերմինե Նաղդալյանը, Հայաստանը Ռուսաստանին դիտարկում է որպես ռազմավարական գործընկեր՝ հավալելով, որ փոխըմբռնումն ու փոխզիջումը պետք է առաջնորդեն երկու երկրներին բոլոր հարաբերություններում, հատկապես՝ միջազգային կառույցներում: Որպես Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ՝ նա անդարդարձավ կառույցի առաջիկա անելիքներին, մասնավորապես առաջիկայում նախատեսվող նիստի օրակարգային հարցերին: Բանախոսն արդյունավետ է համարել ինչպես այդ, այնպես էլ անվտանգության հարցում երկու երկրների փոխգործակցության մակարդակը:

Անդրեյ Կլիմովի խոսքերով՝ Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ համագործակցությունն ու երկխոսությունը, նաև՝ վերջինիս գործընկերային դիրքորոշումները միջազգային տարբեր կառույցներում ու հարթակներում: Խոսելով Եվրասիական միությունից ու տնտեսական համագործակցությունից՝ «Միացյալ Ռուսաստան»-ի ներկայացուցիչը տեղեկացրել է Բրյուսելում այս հարցին նվիրված քննարկումներ նախատեսելու մասին՝ հավելելով, որ Ռուսաստանն առաջնորդվելու է ոչ միայն սեփական շահերով, այլ նաև պաշտպանելու է իր ռազմավարական գործընկերների հետաքրքրությունները:

Երկու կուսակցությունների հետ «Միացյալ Ռուսաստան»-ի համագործակցությունը բարձր են գնահատել Տիգրան Ուրիխանյանը և Արտակ Զաքարյանը: Վերջինս կուսակցությունների մակարդակով շփումները համարեց ամենակայունը, նաև ընդգծեց միմյանց շահերը համաձայնեցված պաշտպանելու և վերջերս հաջողությամբ իրականացվող խորհրդարանական դիվանագիտության շրջանակներում համագործակցելու կարևորությունը: Հանձնաժողովի նախագահը հյուրի ուշադրությունը հրավիրել է տարածաշրջանային համագործակցության վրա՝ ակնկալելով, որ այստեղ առկա նուրբ խնդիրները ևս կարժանանան աջակցության:

Անդրեյ Կլիմովն իր արձագանքում հաստատել է Ռուսաստանի մեծ հետաքրքրությունն այս տարածաշրջանում:

Տիգրան Ուրիխանյանը, միջկուսակցական շփումները կարևոր նախաձեռնություն համարելով, ջանքերը շարունակելու և համագործակցության նոր հարթակներ ձևավորելու պատրաստակամություն է հայտնել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում