Friday, 24 07 2026
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ

Տարոն Մարգարյանը հանձնարարել է սկսել ասֆալտապատման հիմնական աշխատանքները

Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերի շրջանակում ընթացքի մեջ են հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժի ապահովման նպատակով համայնքային բյուջեի միջոցներով թեքահարթակներ կառուցելու աշխատանքները: Ծրագրի շրջանակում արդեն իսկ կառուցվել է 50 թեքահարթակ: Այս մասին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է նաև, որ շարունակվում են նախկինում կառուցված օբյեկտների մուտքերը սեփականատերերի կողմից թեքահարթակներով համալրելու ուղղությամբ աշխատանքները: Ըստ այդմ, արդեն իսկ 134 օբյեկտների մուտքեր ապահովված են թեքահարթակներով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև փողոցների և մայթերի հիմնանորոգման ու բարեկարգման շինաշխատանքների շրջանակում վերահսկել կապալառու կազմակերպությունների կողմից թեքահարթակների կառուցման ընթացքը:

Անդրադառնալով հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտի հարմարեցման գործընթացին՝ զեկուցվել է, որ այդ նպատակով հայտարարված համապատասխան մրցույթը կայացել է: Հաղթող ճանաչված կազմակերպության կողմից ներկայում նախապատրաստական աշխատանքներ են տարվում թվով 10 ավտոբուսներ համապատասխան վերելակներով կահավորելու ուղղությամբ:

Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ շարունակվում է ամենօրյա աշխատանքը ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման ու դրանց հետևանքների վերացման ուղղությամբ: Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, բացի այդ, նաև իրականացվել են նախկինում արձանագրված ապօրինի շինությունների քանդման աշխատանքներ: Այս համատեքստում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել բակերի բարեկարգման աշխատանքների շրջանակում ապօրինի հողազավթումների վերացմանը և դրանցում առկա կառույցների քանդմանը՝ նախապես տարածքի բնակչությանը իրազեկելով նախատեսվող աշխատանքների մասին:

«Նախ և առաջ հետևեք, որ Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրերով այգիների, ինչպես նաև բակային տարածքների բարեկարգման աշխատանքների նախագծերը պարտադիր նախապես փակցված լինեն համապատասխան վայրերում, որպեսզի որևէ մեկը չփորձի ավելորդ շահարկել ընթացող աշխատանքները: Եվ հետո, բազմիցս ասել եմ, որ մեր բնակիչները պետք է անմիջական մասնակցություն ունենան բակերի բարեկարգման ծրագրերին՝ նաև իրենց առաջարկները ներկայացնելով բակերն առավել հարմարավետ դարձնելու մասով: Եվ համոզված եղեք, որ բնակչի հետ նման աշխատաոճով հարաբերվելու դեպքում այլևս որևէ շահարկում չի լինի: Նախագծին ծանոթ բնակիչը, վստահ եմ, այլևս մտահոգվելու պատճառ չի ունենա, թե տվյալ տարածքը կարող է օգտագործվել այլ նպատակով: Այդպիսով նաև հենց մեր բնակիչները կկանխեն որոշ մարդկանց կողմից տարածվող ստահոդ լուրերը, ինչից միանշանակ կշահի աշխատանքը»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ, սահմանված ժամանակացույցի համաձայն, մայիսի 25-ից բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները: Զեկուցվել է նաև, որ կապալառու կազմակերպությունների միջոցների հաշվին ավարտվել են փոսալցման աշխատանքները: Քաղաքապետը հանձնարարել է աշխատանքներ տանել մայրաքաղաքի ասֆալտապատման հիմնական ծրագրերի մեկնարկի ուղղությամբ և ընթացքի մասին պարբերաբար իրազեկել հանրությանը:

Կոմիտասի անվան զբոսայգու տարածքի բարեկարգման աշխատանքների մասով զեկուցվել է, որ Կոմիտասի անվան թանգարանի հարակից տարածքում նշված աշխատանքներն արդեն ավարտական փուլում են, իսկ զբոսայգու մնացած տարածքի բարեկարգման համար պատրաստվել են նախագծանախահաշվային անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը:

Զեկուցվել է, որ քաղաքապետի հանձնարարությամբ շարունակվում է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների պարտադիր բարեկարգման կանոնների պահպանման ուղղությամբ հսկողությունը: Պարտավորություններից խուսափող կամ թերի կատարող տնտեսվարողների նկատմամբ կազմվել է 69 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է արձանագրությունների կազմմանը զուգահեռ տնտեսվարողների հետ բացատրական աշխատանքներ տանել:

«Տնտեսվարողներին պետք է բացատրեք, որ մեր նպատակը ոչ թե տուգանելն ու հնարավորին շատ արձանագրություններ կազմելն է, այլ Երևանի ավագանու որոշման պահանջների կատարումը, որը պարտադիր է մայրաքաղաքում տնտեսական գործունեություն ծավալող յուրաքանչյուրի համար: Ընդ որում, հատուկ շեշտեք, որ մեզ համար կարևորը հարակից տարածքները բարեկարգ տեսնելն է, այլ ոչ թե տուգանելը: Վերջին հաշվով նաև բացատրեք, որ տուգանք մուծելու փոխարեն նույն այդ գումարը կարելի է ծախսել հենց բարեկարգման ուղղությամբ, ինչը կարծում եմ շատ ավելի լավ կընկալվի բոլորի կողմից»,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի հետ կապված՝ եկամուտների հաշվառման և գանձման վարչության պետը զեկուցել է, որ սեփական եկամուտների հավաքագրման մայիս ամսվա կատարողականը կազմել է 100 տոկոս:

Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 տոկոս ցուցանիշը, որոշ դեպքերում անգամ գերակատարել: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վերանայել Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ֆինանսական բաժնի պատասխանատուների աշխատանքը:

Հրազդանի կիրճի թունելներից մինչև «Երևան ՀԷԿ» տանող ճանապարհահատվածի մի մասում ճանապարհի նստվածքի հետևանքների վերացման հետ կապված՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է աշխատանքները պահել խիստ հսկողության տակ և հնարավորին սեղմ ժամկետում տարածքը բերել պատշաճ տեսքի: Նշենք, որ կիրճի վերոնշյալ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է:

Տաքսիների նոր կայանատեղիների կահավորման աշխատանքների մասով էլ զեկուցվել է, որ նախագծերը պատրաստ են և ուղարկված են ՃՈ՝ համապատասխան ճանապարհային նշաններով կահավորելու համար:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին, այդ թվում՝ վարչական շրջանների ղեկավարներին, հանձնարարել է շարունակել կայանատեղիների հնարավոր նոր վայրերի ուսումնասիրություններն ու ներկայացնել համապատասխան առաջարկություններ:

Քաղաքապետը հանձնարարել է հատուկ ուշադրություն դարձնել նաև կանգառասրահների արտաքին պատշաճ տեսքի ապահովմանը և, մաքրելով ցուցատախտակների վրա փակցված տարատեսակ հայտարարությունները, խստորեն հետևել, որպեսզի այդ նպատակով բացառապես օգտագործվեն մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված հայտարարությունների համար նախատեսված բազմաթիվ ցուցատախտակները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում