ՈՒԴԱՌ կուսակցության ղեկավար Վիտալի Կլիչկոն, որն առաջատար է Կիևի քաղաքապետի ընտրություններում, հայտարարել է, թե երբեք «մտքով չի անցել» քաղաքի կենտրոնում բողոքի մասնակիցներին ցրելու հնարավորության մասին։ Այդ մասին նա ասել է «Ինտեր» հեռուստաալիքի եթերում։
«Նրանք պայքարում էին հանուն իրենց ապագայի: Այսօր բանավեճ է գնում մայդանը ցրելու մասին: Ես երբեք այդպիսի մտքեր թույլ չեմ տվել՝ ո՛չ այն ժամանակ, ոչ էլ հիմա»,- ասել է Կլիչկոն։
Նա նշել է, որ երկրում ընտրվել է պետության նոր ղեկավար, մայրաքաղաքի ղեկավարություն, և Կիևը «աստիճանաբար պետք է վերադառնա բնականոն կյանքի, օրինակ ցույց տա ամբողջ Ուկրաինային»։








































