Friday, 10 07 2026
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր

ԴԱՀԿ ծառայությունը հունիսի 1-ի նախօրեն երեխաների համար իրական տոնի վերածեց

Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում մայիսի 31-ին կազմակերպվեց արդեն ավանդույթ դարձած միջոցառում: Վերջինին մասնակցեցին 3-12 տարեկան 200 երեխա, որոնց ալիմենտի բռնագանձման և ծնողների հետ տեսակցությունների կազմակերպման հարցերով զբաղվում է ծառայությունը: Երեխաների համար կազմակերպած տոնական շոու ծրագիրը` ծաղրածուի և հեքիաթների հերոսների մասնակցությամբ, փոքրիկների օրը վերածեց իրական տոնի՝ հնարավորություն տալով նաև իրենց նկարազարդումներով զարդարել ԴԱՀԿ ծառայության շենքի բակը:

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը շնորհավորեց փոքրիկներին տոնի կապակցությամբ՝ մաղթելով նրանց անհոգ մանկություն, առողջություն և լուսավոր ապագա:

«Մեր երեխաները մշտապես պետք է լինեն ամենաերջանիկն ու ամենապաշտպանվածը: Շատ եմ ցանկանում, որ դուք ուրախ լինեք, լավ սովորեք ու դառնաք մեր հայրենիքի արժանի զավակը»,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Նրա խոսքով՝ փոքրիկները ԴԱՀԿ ծառայության ամենանուրբ կետերից են, որոնց հետ աշխատելու համար հարկադիր կատարողն առաջին հերթին պետք է նաև լավ հոգեբան լինի: «Այդ իսկ պատճառով մենք մեր նոր աշխատակիցների ուշադրությունը սևեռում ենք հատկապես այդ հարցի վրա: Մենք այսօր գործ ունենք ավելի քան 2500 երեխաների հետ: Ցավոք, վերջին տարիներին այս թիվն ավելանում է»,- հավելեց Միհրան Պողոսյանը:

Մանկավարժ Սուսաննա Բեյբությանը, ով միջոցառմանը մասնակցում էր թոռնիկի` 7-ամյա Վրեժի հետ, շնորհակալություն հայտնեց ԴԱՀԿ ծառայությանը՝ երեխաների թիկունքին ամուր կանգնած լինելու և փոքրիկների իրավունքները մշտապես պաշտպանելու համար:

«Թող այսպիսի հաստատությունները, որոնք թիկունք են կանգնում այսպիսի երեխաներին, ավելի շատ լինեն, որպեսզի մանուկներն էլ հասկանան, որ պարտք ու պատիվ ունեն հայրենիքի և նրանց հանդեպ, ովքեր միշտ հոգատար են եղել իրենց նկատմամբ»,- ասաց մանկավարժը:

ԴԱՀԿ ծառայության կողմից երեխաները նաև նվերներ ստացան՝ գրքերի, նկարչական պարագաների և խաղալիքների տեսքով:

Հունիսի 1-ը երեխաների պաշտպանության միջազգային օրն է, որն ազդակ է բոլոր մարդկանց և, հատկապես, ծնողներին, որ երեխաները հասարակության խոցելի խմբերից են և պահանջ ունեն ամենօրյա ուշադրության, սիրո և պաշտպանության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում