«Չելսի»-ի կիսապաշտպան Խուան Մատան հայտարարել է, որ թիմը գեղեցիկ հարձակվողական ֆուտբոլ է խաղում շնորհիվ իր նորեկներ Օսկարի ու Էդեն Ազարի:
«Յուրաքանչյուր թիմ խաղում է այն խաղացողներով, ովքեր հասանելի են: Հիմա մենք ունենք Օսկարին ու Ազարին, ովքեր շատ լավ են տիրապետում գնդակին:
Նրանք ունակ են տնօրինել գնդակն ու սուր փոխանցումներ կատարել, ինչը շատ օգտակար է մեզ համար: Անձամբ ես գերադասում եմ խաղալ այդ ոճով:
Մենք հաճույք ենք ստանում մեր խաղից: Մենք ձգտում ենք գրավիչ ֆուտբոկ խաղալ, ու կարծում եմ, որ դա լավագույն միջոցն է հաղթանակի հասնելու համար»,- հայտարարել է իսպանացին:








































