Google-ը եվրոպական երկրների բնակիչների համար ծրագրում է թողարկել նոր ծառայություն, որը թույլ կտա վեբէջերի որոնման արդյունքներից ջնջել օգտատերերի անձնական կյանքին վերաբերող տվյալները: Այս մասին գրում է BBC-ն:
Ընկերությունը ստիպված է եղել դիմել նման քայլի Եվրոպական դատարանի որոշման պատճառով: Դատարանը վճռել է, որ հնացած կամ ոչ ակտուալ անձնական տվյալների հղումները պետք է ջնջվեն սերվերներից:
Google-ի գործադիր տնօրեն Լարի Փեյջը Financial Times-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ընկերությունը կկատարի Եվրամիության բարձրագույն դատական ատյանի որոշումը, սակայն զգուշացրել է, որ դա կարող է վնասել ինովացիաները և ազատ խոսքը ճնշող ռեժիմների ձեռքին դառնալ խաղաթուղթ:










































