Monday, 13 07 2026
15:30
Իրանը հայտնել է սպանված հոգևոր առաջնորդի համար արդարության հաստատման հարցում հետամուտ լինելու վճռականության մասին
15:10
Ֆրանսիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ պատժամիջոցները չեն վերացվի մինչև Իրանը չհրաժարվի իր միջուկային ծրագրից
Ալիևը Պուտինի հետ հարաբերությունների կարմիր գիծը հատեց․ Ռուսաստանը վերջնականապես պարտվո՞ւմ է
ԱՄՆ ղեկավարությունը հասկացավ, որ «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նախագիծ է. Ալիև
14:30
Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ
Առաջիկա երկու օրերին՝ առանց տեղումների
14:10
ԵՄ-ը չի կարողանում համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
13:50
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է երկու տարվա ազատազրկման
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար

Ծեծկռտուք՝ Փափազյան փողոցում. 29-ամյա երիտասարդը անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց (լուսանկարներ)

Այսօր՝ նոյեմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 16:00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Փափազյան փողոցի վրա գտնվող «Հայր և որդի Երիցյաններ» սուպերմարկետի «Ֆլօռանժ» օծանելիքի խանութի դիմացից անգիտակից վիճակում «Արմենիա» բժշկակական կենտրոն է տեղափոխվել մի երիտասարդ:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հավաքվածները պատմել են, որ հիվանդանոց տեղափոխվածը կլինի մոտավորապես 22-25 տարեկան, և վիճաբանություն է տեղի ունեցել նրա և ևս 2 անձանց միջև, որի ժամանակ այդ 2 անձինք հարվածներ են հասցրել նրան, ինչի հետևանքով ընկել է սանդուղքների վրա:

Ժամանել ես ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, ինչպես նաև Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Արաբկիրի բաժնի քննչական խումբը:

Սանդուղքների վրա արյան մեծ քանակի հետքեր կան, իսկ նշված տարածքն այս պահին հսկվում է ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի աշխատակիցների կողմից:

Ոստիկանությունը փորձում է պարզել վիրավորի և միջադեպի մասնակիցների ինքնությունը:

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Արաբկիր բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը, փորձագետն ու քրեագետը:

Քիչ առաջ հայտնել են, որ Արաբկիրի ոստիկանները պարզել են հիվանդանոց տեղափոխված անձի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 29- ամյա Գագիկ Հեբոյանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում