The Guardian-ի նախկին ամերիկացի լրագրող Գլեն Գրինվալդը, ով զբաղվում է ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենից ստացած տվյալների հրապարակմամբ, խոստանում է հրապարակել կոնկրետ մարդկանց անունները, որոնց լրտեսել են ԱՄՆ իշխանությունները: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Լրագրողի խոսքով՝ այդ տեղեկությունը կլինի ամենասենսացիոնը բոլոր բացահայտումներից: «Գլխավոր հարցերից մեկն այն է, թե կոնկրետ ում է լրտեսում Ազգային անվտանգության գործակալությունը՝ իշխանության քննադատների՞ն, այլախոհների՞ն և ակտիվիստների՞ն, թե՞ մարդկանց, ովքեր իսկապես կարող են լինել պոտենցիալ ահաբեկիչներ»,- ասել է նա:
Վերջին շրջանում լրագրողը գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Թաքնվելու տեղ չկա. Էդվարդ Սնոուդենը, ԱԱԳ-ն և ամերիկյան ոստիկանական պետությունը»:
ԶԼՄ-ների տվյալներով՝ անունների ցուցակը կհրապարակի Intercept առցանց պարբերականը, որը ֆինանսավորում է eBay-ի հիմնադիր Պիեռ Օմիրդյարը: Այդ ռեսուրսի հետ Գրինվալդը սկսել է համագործակցել 2013-ի վերջին՝ Guardian-ը լքելուց հետո:










































