Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն

«Ամերիա»-ն ներկայացրեց սպառողների նախասիրությունների ուսումնասիրությունը (տեսանյութ) (լուսանկարներ)

Լինելով ամենահին խորհրդատվական ընկերություններից մեկը ներքին շուկայում՝ «Ամերիա» ընկերությունը նախաձեռնել է ՀՀ տնտեսության զանազան ոլորտների լայնածավալ ուսումնասիրություններ՝ դրանց միջոցով տալով գնահատականներ և նախանշելով տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման միտումները: Նման ուսումնասիրություններից մեկը՝ «Սպառողների նախասիրությունները Երևանում», այսօր ներկայացվեց ընկերության աշխատակիցների կողմից:

Ինչպես նշեց «Ամերիա» ընկերության Զարգացման գծով տնօրեն, Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը, ուսումնասիրությունը կդյուրացնի բիզնեսմենների, ներդրողների, պետական կարգավորիչների և ֆինանսական ինստիտուտների աշխատանքը, որոնք, ծանոթանալով ուսումնասիրությանը, կփորձեն կողմնորոշվել և ճիշտ իրականացնել իրենց քաղաքականությունն ու իրենց զարգացման պլանները:

Ըստ Տ. Ջրբաշյանի՝ սա նաև ամենամրցակցային շուկաներից մեկի վերաբերյալ տեղեկություններ ստանալու հնարավորություն է տալիս: «Ուսումնասիրությունն այնպիսի զարգացող շուկայի մասին է, ինչպիսին ցանցային առևտուրն է, որն այսօր ամենազարգացողներից մեկն է: Հայաստանը միակ երկիրն է տարածաշրջանում, որտեղ վերջին ութ տարիների ընթացքում, չնայած համաշխարհային տնտեսական ճգնաժամին, այս շուկան կայուն աճ ունի և անկում չի ունեցել»,- նկատեց Տիգրան Ջրբաշյանը:

Մասնավորապես` անդրադառնալով վերլուծությանը՝ ասաց, որ նախ կատարվել է Հայաստանի մանրածախ առևտրի վերլուծություն, որը վերաբերում է արագ սպառման ապրանքների նկատմամբ սպառողների վարվելաձևին, վերաբերմունքին, իրենց նախասիրություններին, գնումների մեծությանը և այլն: Նրա որակմամբ՝ վերլուծությունը բավական մեծ է, պատասխանում է մի շարք հարցերի` սկսած նրանից, թե որտեղից են սպառողներն իրենց գնումները կատարում, վերջացրած նրանով, թե ինչ ցուցանիշներ են կարևորում իրենց գնումներն անելիս:

«Այն բնորոշում է ցանցային առևտրի հեռանկարները, տալիս պատասխաններ, թե որտեղ և ինչ ձևով են տեղավորված այդ ընկերությունները, մարդիկ ինչու են գնում այս կամ այն ցանցային առևտրի: Պատասխանները շատ են: Սա բավական մեծ վերլուծություն է, որը մենք առաջարկելու ենք շուկայում»,- նշեց «Ամերիա» ընկերության ներկայացուցիչը:

Ուսումնասիրության հիմնական ուղղություններն են՝ արագ սպառման ապրանքներ ձեռք բերող հիմնական հաճախորդները, առևտրի կետերի հիմնական տեսակները, սննդի մատուցման ծառայությունների սպառումը, սուպերմարկետների հաճախելիությունը, սուպերմարկետների գնահատումը, զեղչային, բոնուսային քարտերը, ընտրության վրա ազդող էական գործոնները, արագ սպառման ապրանքների վրա ծախսվող գումարը:

Այսօր Երևանի «Կոնգրես» հյուրանոցում ուսումնասիրության հիմնական արդյունքները ներկայացրեց «Ամերիա» ՓԲԸ Կառավարման խորհրդատվական ծառայության ղեկավարի տեղակալ Կարեն Մարտիրոսյանը:

Ցանկացողներն ամբողջական ուսումնասիրության արդյունքները կարող են ձեռք բերել «Ամերիա» ՓԲԸ-ից: Արժեքը՝ 490 հազար ՀՀ դրամ` ստանդարտ հաշվետվության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում