Friday, 10 07 2026
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին

Հզոր զենքն ու թույլ չափորոշիչները

Երբ ոչ իշխանական քառյակի վերաբերյալ հնչում է որևէ քննադատական կարծիք կամ որևէ դիտողություն, պատասխանը լինում է այն, որ քննադատողն ու դիտողություն անողը կատարում է իշխանության պատվերը, ծախվել է իշխանությանը:

Նշվում է, թե իշխանությանը քննադատելը դժվար է, վտանգավոր, իսկ քառյակին հեշտ է վատ բան ասել, հեշտ է դիտողություն անել: Ահա այդ մակարդակի է քառյակի մարտավարական սխալների վերաբերյալ քննադատության պատասխանը: Չկա քառյակի մարտավարության փաստարկված հիմնավորում: Կա միայն բնազդի հասնող հակագրոհ, որը շատ ու շատ բացառիկ դեպքերում է լինում առարկայական և առնչվում այն քննադատությանը և դիտողություններին, կամ այն դիտարկումներին, որ տարբեր անհատներ անում են քառյակի ընդհանրապես, կամ քառյակին մաս կազմող առանձին ուժերի գործունեության վերաբերյալ` անշուշտ «կատարելով իշխանության պատվերը»:

Իրականում խնդիրն, իհարկե, ավելի լուրջ է, քան այն «ինքնապաշտպանությունը», որ կազմակերպում է ԲՀԿ-ի առանցքի շուրջ ձևավորված քառյակի ուժերին ներկայացնող որոշ անդամների շնորհիվ: Երբ խոսք է գնում քառյակի գործողությունների կամ թերացումների, կամ սխալ հաշվարկի մասին, դա ամենևին չի նշանակում, որ այդպիսով արդարացվում է իշխանությունը, իշխանության արած ապօրինության դրսևորումները: Բայց խնդիրն այն է, որ հայ հասարակությունը ցանկանում է գործուն հաջողություններ տեսնել հենց դրանց դեմ պայքարում, տեսնել մի հավաքական ուժ, որը կարող է հենց դրանք հաղթահարել:

Հետևաբար, խնդիրը այդպիսի ուժի առաջացումն է, որովհետև միայն այդպես է հնարավոր իշխանությանը ստիպել հետ կանգնել նախապես նկարված ընտրություն կազմակերպելու գաղափարից և ապահովել արդար և օրինական քաղաքական մրցակցություն, կամ խափանել իշխանական անօրինականությունների իրականացումը: Ուրեմն, ավելի կարևոր է քննարկել այդպիսի ուժի ձևավորման խնդիրները, քան ևս մեկ անգամ դատապարտել իշխանության անօրինականությունը: Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնության համար իշխանության այդ բնույթը, ընտրությունների այդ բովանդակությունը չեն հարուցում որևէ կասկած:

Այնպես որ, եթե իշխանության ապօրինության մասին որևէ բառ անգամ չգրվի, որևէ քննադատական խոսք անգամ չասվի, միևնույն է, դրանից իշխանությունը հասարակության համար ավելի ընդունելի չի դառնալու, ավելի լեգիտիմ չի դառնալու, ավելի օրինական և օրինավոր չի դառնալու: Իշխանության բնույթը «մերկացված» է լիովին, ու խնդիրը Հայաստանում այժմ դա չէ, այլ այդ բնույթի դեմ գործելու ունակ ուժի հարցը: 2007-2008թթ.-ին հասարակությունն այդպիսի ուժ տեսավ Լևոն Տեր-Պետրոսյանին: Տեսնելով նրա մեջ այդ ուժը` սկսեց առաջ նայել, ոչ թե հետ, չնայած իշխանական քարոզչությունն ամեն ինչ անում էր հասարակության հայացքը հետ շրջելու, «մթին ու ցրտին» վերադարձնելու համար: Բայց քանի որ հասարակությունը տեսել էր ուժը, սկսեց նայել ապագային, ու դա երկրում առաջացրեց հասարակական-քաղաքական իրավիճակի լուրջ, աննախադեպ փոփոխություն:

Հետո, հասկանալի պատճառով, այդ ուժը ֆիզիկապես զիջեց իշխանությանը: Ու թերևս խիստ սուբյեկտիվ են այդ հարցում ՀԱԿ-ի սխալի կամ մեղավորության մասին դատողությունները: Բայց դրանից հետո ընդդիմությունն իշխանությանը սկսեց զիջել նաև խոսքի առումով: Այսինքն` իշխանությանը հաջողվեց քառյակին թելադրել ներքաղաքական կյանքի իր օրակարգը, ու դա, մեծ հաշվով, հավասարության նշան դրեց իշխանության ու ընդդիմության միջև:

Բանն այն չէ, որ վատ է որևէ մեկին հանիրավի մեղադրելը: Տվյալ դեպքում դա գուցե այդքան էլ կարևոր չէ: Վատն այն է, որ այն ուժը, որին հասարակությունն իրավամբ ընկալում է որպես իշխանության վատ կամ լավ կենսունակ այլընտրանք, որը օբյեկտիվորեն հավակնում է լինել այդ այլընտրանքը, փաստացի աստիճանաբար սկսում է մտածել քննադատություններից և դիտողություններից պաշտպանվելու նույն չափորոշիչներով, ինչով որ մտածում է իշխանական համակարգը: Ի վերջո, «Քառյակի մասին կամ լավը կամ ոչինչ» մոտեցումը ամենևին էլ կենսունակ և ինքնավստահ քաղաքական ուժի բնութագրիչ չէ, ինչպես որ ինքնավստահության և կենսունակության բնութագրիչն ամենևին էլ իշխանափոխությունը կամ հեղափոխականությունը չէ:

Վերջին հաշվով, ինչպես որ եղել է և կլինի ցանկացած հայաստանյան ընդդիմության դեպքում, այդ թվում և քառյակի պարագայում, ամենամեծ ուժը իրականությունն է: Որևէ մեկը չի կարող լինել ավելի ուժեղ այդ իրականությունից, հետևաբար որևէ քննադատություն կամ որևէ հակաքարոզչություն չի կարող վնասել քառյակին, քանի որ կա Հայաստանի իրականությունը, որ ամենամեծ և զորեղ միջոցն է ընդդիմության ձեռքին: Իսկ իրականությունից քառյակին որևէ մեկը չի կարող կտրել, եթե քառյակն ինքը չի կտրվել արդեն:

 

Լուսանկարը՝ Ժողովուրդ-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում