Ռուսաստանի Պետդումայի նախկին անդամ Աշոտ Եղիազարյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Ռուսատսանի Քնչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինին, Եղիազարյանը կասկածվում է փողերի լվացման մեջ:
«Հարուցվել է քրեական գործ դրամական միջոցների յուրացման փաստով»,- ասել է Մարկինը՝ հավելելով, որ խոսքը 720 մլն ռուբլի գումարի մասին է, որը Եղիազարյանն իր համախոհների հետ յուրացրել է «Ցենտուրիոն-Դաշինք» ՓԲԸ-ի բաժնետոմսերի միջոցով:
Ավելի վաղ Եղիազարյանը կասկածվում էր «Ինվեստ-Ցենտր» ընկերւթյունից մոտ 6 մլրդ ռուբլու բաժնետոմսեր գողանալու մեջ:











































