Օբաման, կանգ առնելով Չիկագոյի իր կենտրոնակայանում, շնորհակալություն է հայտնել իր թիմին՝ արշավի համար տրամադրած ժամանակի և ջանքերի համար: Այս մասին հայտնում է The Atlantic Wire-ը:
Նրա խոսքով՝ իր թիմի անդամներն ավելի լավն են, քան ինքը և ավելի կազմակերպված:
«Տղանե´ր, այն ինչ դուք արեցիք, նշանակում է, որ իմ արած աշխատանքը կարևոր է, ես իսկապես հպարտ եմ ձեզնով: Ես միանգամայն վստահ եմ, որ դուք բոլորդ ձեր կյանքում հիանալի մարդիկ կլինեք »,- ասել է նախագահը՝ ձեռքը տանելով արցունքոտ աչքերին:
Լսվում է Օբամայի ավագ խորհրդական Դեվիդ Աքսելռոդի խոսքը՝«Բարա´ք, հանգստացիր»: Սա իսկական, անկեղծ հույզ էր: Օբամային երբևէ արտասվելիս ոչ ոք չէր տեսել:
Սիրողական տեսանյութը հիթ է դարձել համացանցում: Այն տեղադրվել է Օբամայի վարչակազմի YouTube-ի պաշտոնական էջում:









































