Tuesday, 21 07 2026
23:40
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո

Համագումարամանիա

Մեկ շնչին բաժին ընկնող նախագահական խոստումների թվով Հայաստանը երևի թե վաղուց անվիճելի առաջատար է դարձել աշխարհում, և եթե ասենք՝ «Ֆորբսը» նման վարկանիշային մի ցանկ ունենար, ապա կասկած չկա, որ Հայաստանը կլիներ առաջին տեղում: Բայց, եթե ասենք՝ նույն «Ֆորբսը» ունենար կատարված աշխատանքների արդյունավետության վարկանիշային ցանկ, ապա դրանում Հայաստանը թերևս կլիներ վերջինը կամ գուցե վերջից երկրորդը` Մադագասկարից հետո:

Սերժ Սարգսյանը երեկ կրկին ելույթ է ունեցել իր գլխավորած կուսակցության համագումարում: Երկրի նախագահը իր կուսակիցներին կրկին հորդորել է ձեռնարկել քայլեր կուսակցության հանդեպ հասարակության վստահությունը բարձրացնելու ուղղությամբ:

Նախ՝ եթե Սերժ Սարգսյանն ուզում է բարձրացնել քաղաքացիների վստահությունը կուսակցության հանդեպ, ապա այդ համագումարի մասնակից պաշտոնյաների մեծ մասին ոչ թե պետք է հորդորեր քայլեր ձեռնարկել կուսակցության հանդեպ հասարակության վստահության բարձրացման ուղղությամբ, այլ հրավիրեր հրաժարականի դիմում գրելու: Կուսակցության առանցքային դեմքերը վաղուց արդեն այն աստիճան են վարկաբեկված հասարակության աչքին, որ քաղաքացիների մոտ այդ կուսակցության վստահությունը վերականգնելու առաջին քայլը պետք է լինի այդ վարկաբեկված պաշտոնյաներին կուսակցությունից ազատելը: Սակայն, դրա փոխարեն, Սերժ Սարգսյանը նախընտրում է ամեն անգամ կրկնել ցուցադրական այդ ելույթները՝ իրականությունը թողնելով ըստ էության նույնը:

Խնդիրն այն է, որ վերոհիշյալ անձինք որևէ դեպքում չեն կարող երկրում իրական փոփոխություններ առաջացնել, թեկուզ այն պարզ պատճառով, որ նրանք մարդ են և նրանց մեջ ևս խոսում է ինքնապաշտպանության բնազդը: Այդ պաշտոնյաների զգալի մասն այդ բնազդից ելնելով միայն կարող է տապալել ցանկացած բարեփոխում: Եվ եթե Սերժ Սարգսյանն ինքը նույն ինքնապաշտպանության բնազդով չի փորձում պահպանել համակարգն այնպես, ինչպես կա, ձգտելով նմանօրինակ համագումարային ելույթներով քարոզչական էֆեկտ ստանալ հասարակության մոտ, ապա առաջին հերթին հենց պետք է ազատի կուսակցությունը ինքնապաշտպանական բնազդների գերությունից:

Իրականում հասկանալի է, որ հենց ՀՀԿ-ով է պայմանավորված ցանկացած բնագավառում և ոլորտում երկրի առաջընթացի խոչնդոտը: Եվ այդ իմաստով կասկած չկա, որ կուսակցության իրական բարեփոխումը մեծապես կազդի երկրում ժողովրդավարության մակարդակի վրա, կնպաստի դրանց իրական ծիլերի առաջացմանը: Սակայն Հայաստանում գրեթե բոլոր ոլորտներում բարեփոխումների անունը արդեն տարիներ շարունակ կա, իսկ բարեփոխումները չկան ու չկան: Բայց, դրանով հանդերձ, չկան նաև կադրային լուրջ փոփոխություններ: Մինչդեռ եթե արդյունք չկա, ուրեմն պետք է լինեն այդ կադրային փոփոխությունները, պետք է ուղղակի և անուղղակի իմաստով թոշակի ուղարկվեն որոշ մարդիկ, իսկ նրանց փոխարեն գան երիտասարդներ, որոնք կստանձնեն արդյունք ապահովելու պատասխանատվություն:

Ինչքա՞ն կարելի է պարբերաբար հրավիրել նույն դեմքերին, լուրջ դեմքով կանգնել նրանց առաջ և նրանց ոչինչ չասող հայացքների ներքո անընդհատ ասել, թե պետք է անել քայլեր, որ հասարակությունը սկսի վստահել կուսակցությանը: Առավել ևս, որ քայլերի հարց չկա: Համակարգը կա՛մ աշխատում է Սահմանադրության և օրենքի հիման վրա, կա՛մ չի աշխատում: Ի՞նչ է նշանակում քայլեր: Համակարգը կա՛մ օրենքով է աշխատում, կա՛մ օրենքով չի աշխատում: Քանի դեռ հարցերն այդպես չեն դրվում իշխանության մոտ, կնշանակի իշխանությունն ինքը իրականում չի ցանկանում որևէ փոփոխություն, որովհետև քայլերի տարբերակը միշտ հնարավորություն է տալիս հետագայում մանևրել, խուսանավել կոնկրետ պատասխանատվությունից, շահարկել կոնկրետ հարցադրումները:

Սերժ Սարգսյանի հերթական համագումարային ելույթը լրիվ այդ տրամաբանության, այդ ժանրի մեջ էր, հետևաբար կարելի է համոզված ասել, որ դրա արդյունքը ՀՀԿ-ի վրա ոչ այսօր, ոչ վաղը չի զգացվելու բացարձակապես: Այլապես արդյունք է նաև այն, որ ՀՀԿ-ն նաև հանդիսավոր համագումարներով փորձում է աշխատելու իմիտացիա անել, փորձում է իրավիճակ փոխելու ցանկություններ և ջանքեր իմիտացնել: Բայց մի՞թե ՀՀԿ վերնախավն ինքը հավատում է իր այդ հնարքներին կամ մի՞թե համարում է, որ այդ հնարքներով ժամանակ ձգելը կարող է մեղմել այն գերլարված սոցիալ-հոգեբանական վիճակը, որ կա երկրում: Չէ՞ որ հնարքները ժամանակը ձգում են, իսկ խնդիրները, այսինքն՝ լարվածության պատճառները, շարունակում են մնալ ու ժամանակի մեջ կարծրանալ՝ է՛լ ավելի ծանրանալով որպես բեռ պետության ուսերին:

Լուսանկարը՝ PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում