Friday, 07 06 2024
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին
Լցակայանն օրինականության հետ խնդիրներ է ունեցել, ընթացել է դատական պրոցես
Պապիկյանը «ՀԵՄՈՒՍ» ցուցահանդեսում հավանաբար անմիջապես շփվել է զենք արտադրողների հետ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Խնդիրները գրեթե լուծված են. լիահույս եմ, որ խաղաղության պայմանագիր կկնքվի
Գազալցակայանի պայթյունից տուժածներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է
Նոր մանրամասներ գազալցակայանի պայթյունից․ հայտնի է տուժածների ինքնությունը
Նախագահականն ու ԱԳՆ-ն օրակարգային հարցերում տարբե՞ր դիրքորքշումներ ունեն. անհավատալի է. «Ժողովուրդ»
Նոր Նորքի բաժին նռնակով ներխուժման փորձի գործն ավարտական փուլում է. առավել խիստ մեղադրանքներ են առաջադրվել. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը փակ է
Հոսպիտալացվել է ևս 2 տուժած, 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 4-ինը՝ ծանր
«Պայթել է հեղուկ գազի ցիստեռնը, մեծաքանակ զոհերի մասին լուրը կեղծ է»․ ՆԳՆ խոսնակ
ՔՊ-ական պատգամավորների եւ Անահիտ Ավանեսյանի միջեւ «սառը պատերազմը» շարունակվում է. «Ժողովուրդ»
Բաքվի նոր վերջնագիրը Երեւանին
4 մլն դրամ վարչապետի աշխատակազմից. ինչու՞ կենսագրականում վարչապետի աշխատակազմում աշխատանքի մասին ոչինչ չկա. «Ժողովուրդ»
ՔՊ -ականները դժգոհ են Երեւանում առկա խնդիրներից. «Ժողովուրդ»

Արաբկիրում բացվել է հերթական բարեկարգված բակն ու ֆուտբոլի դաշտը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բնակիչների հետ միասին հանդիսավորությամբ բացել է Արաբկիր վարչական շրջանի Կիևյան 18 հասցեի բարեկարգված բակը: Ֆուտբոլի փոքր խաղադաշտ ունենալու խնդրանքով բակի 5 փոքրիկ բնակիչներն անձամբ էին նամակով դիմել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Ութամյա Աշոտի և նրա ընկերների խնդրանքն անպատասխան չմնաց և քաղաքապետի հանձնարարությամբ Կիևյան 18 հասցեում մեկնարկեցին բակի վերանորոգման աշխատանքները: Հատկանշական է, որ նամակը գրելիս Աշոտը չէր մոռացել նաև իր փոքրիկ քույրիկի մասին և ֆուտբոլի դաշտից բացի խնդրել էր բակում կառուցել նաև խաղահրապարակ: Տասնյակ տարիներ անխնամ մնացած այս բակն այսօր այլևս համալրել է մայրաքաղաքի հարյուրավոր բարեկարգ բակերի շարքը: Գունային տարբեր երանգներով հարուստ, նկարազարդ, գեղեցիկ զրուցարանով, նստարաններով, մանուկների համար խաղահրապարակներով կահավորված հանգստի հարմարվետ այս գոտին բնակիչների հավաստմամբ իսկապես սպասված ու ցանկալի նվեր էր, որի համար նրանք իրենց երախտագիտությունն են հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ քաղաքապետն էլ իր հերթին շնորհավորելով բնակիչներին մեկ անգամ ևս ընդգծել է, որ Երևանի բարեկարգմանն ու գեղեցկացմանն ուղղված ցանկացած աշխատանք իրականացվում է հաշվի առնելով հենց բնակիչների մոտեցումներն ու առաջարկությունները. «Մենք Աշոտիկի ցանկություններն այսօր իրականացրեցինք, բակում կառուցեցինք և ֆուտբոլի դաշտ և խաղահրապարակ: Աշոտիկից հետո այսօր արդեն քաղաքի բոլոր երեխաներն են այդ ցանկությամբ դիմում և ես՝ որպես Երևանի քաղաքապետ, խոստացել եմ Երևանի բոլոր երեխաներին, որ մայրաքաղաքի բոլոր բակերը բարեկարգելու ենք և հանձնելու ենք իրենց» ,-նշել է Տարոն Մարգարյանը: Տոնական այս օրն առիթ էր նաև, որպեսզի ութամյա Աշոտն ու նրա ընկերները անձամբ շնորհակալություն հայտնեն քաղաքապետ Տարոն Մարգարյանին իրենց երազանքն իրականություն դարձնելու համար:

Բարեկարգ բակի հանդիսավոր բացման օրը համընկել էր նաև Աշոտի ընկերոջ՝ ութամյա Արթուրի, ծննդյան տարեդարձի հետ: Փոքրիկին քաղաքապետն անձամբ է շնորհավորել ծննդյան օրվա կապակցությամբ:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանի հետ միասին բարեկարգված բակում նաև եղևնի է տնկել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում