Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վենետիկի ճարտարապետական բիենալեին Հայաստանի ազգային տաղավարը կկրի «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը

Հայաստանն այս տարի ևս, արդեն 6-րդ անգամ, կմասնակցի Վենետիկի 14-րդ միջազգային ճարտարապետական բիենալեին, որն այս տարի անցկացվում է «Հիմքեր» խորագրի ներքո և ընդգրկում է 1914-2014թթ. համաշխարհային պատմության ու քաղաքաշինության պատմությունը:

Հայկական տաղավարը տեղակայվելու է Վենետիկի նախկին Մուրադ-Ռափայելյան վարժարանի շենքում 200 քմ-ի վրա, ունենալու է երկու հարկ: «Իղձերի մայրաքաղաք» խորագիրը կրող Հայաստանի ազգային տաղավարը համադրելու գործը այս տարի վստահվել է Ռուբեն Արևշատյանին ու Գեորգ Շյոլհամերին:

Ինչպես տեղեկացրեց Ռուբեն Արևշատյանը, հայաստանը բիենալեին կներկայացնի մոտ 250 մշակութային օբյեկտ, ըստ էության բիենալեում անկախ Հայաստանի ճարտարապետությունը ներկայացված չէ: Այս տարի որոշվել է անդրադառնալ ոչ թե ճարտարապետներին, այլ ճարտարապետությանը՝ նպատակ ունենալով ցույց տալ ճարատարապետության մեջ առկա ճգնաժամը:

«Ցավոք, ճարտարապետության մեջ ապրում ենք մեծ ճգնաժամ, ճարտարապետության հզոր մի ալիք, երբ օգտվում ենք արդի ժամանակաշրջանի ձևավորած մշակութային կառույցներից»,- ասաց բանախոսը:

Հետազոտությունն սկսվել է 1923-ից՝ Երևանի գլխավոր հատակագծից, և նախագծային առումով ավարտվել 1986-ին: Վերջին շենքը Ջիմ Թորոսյանի հեղինակած Երևանի քաղաքապետարանի շենքն է, որն այդ ժամանակ նախագծման փուլում էր:

Աշխատանքը կազմակերպելիս համադրողները ուշադրությունը կենտրոնացել են հայկական արդի ճարտարապետության 3 հիմնական փուլերի վրա՝ լեզվական, ոճային, առանցքային: Առաջինը թամանյանական ոճն է, մյուսը՝ կոնստրուկտիվիստական, իսկ երրորդ ուղղությունը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված՝ Ռաֆայել Իսրայելյանի առաջ քաշած 2-րդ ազգային դպրոցի մոտեցումը:

Ռ Արևշատյանի խոսքով՝ բացի ցուցանմուշներից՝ այս տարի կկիրառվեն նաև ցուցադրության ժամանակակից մեթոդներ՝ տեսալսողական, ցուցադրական, կցուցադրվեն նաև հատվածներ ֆիլմերից, որունցում կարտացոլվի 1960-ականների Երևանը, կներկայացվեն հայ ճարտարապետների՝ Թամանյան, Մազմանյան, Իսրայելյան, Հալաբյան, Երկանյան, Քոչար, Խաչիկյան, Պողոսյան, Թարխանյան, աշխատանքները:

Վենետիկի միջազգային բիենալեն համադրում է հոլանդացի հայտնի ճարտարապետ Ռեմ Կուլհասը:

Միջազգային բիենալեում հայկական տաղավարը կբացվի հունիսի 6-ին, իսկ հանրության առաջ այն իր դռները կբացի հունիսի 7-ից և կգործի մինչև նոյեմբերի 23-ը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում