Իրանի նախագահ Հասան Ռուհանին հերթական անգամ կարևորել է զանգվածային ոչնչացման զենքից հրաժարվելու հարցը՝ հանուն համաշխարհային խաղաղության և անվտանգության: Այս մասին ինչպես հաղորդում է իրանական Press TV հեռուստաալիքը, Ռուհանին հայտարել է չորեքշաբթի Շանհայում տեղի ունեցած Ասիայում վստահության և համագործակցության հարցերով խորհրդակցության չորրորդ գագաթնաժողովում:
Իրանի նախագահը կոչ է արել ՄԱԿ-ի Գերագույն ասամբլեայի անդամ-երկրներին ամրապնդել Ասիայի արդյունավետ դերակատարությունը խաղաղության ամրապնդման գործում:
«Հիմնվելով իր պաշտպանական դոկտրինայի և բարոյական ու կրոնական սկզբունքների վրա՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ է հանդես գալիս ատոմային զենքին, սակայն իր և մյուս երկրների իրավունքն է համարում միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործումը»,- ասել է Ռուհանին:








































