Sunday, 12 07 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի

Վարդան Պետրոսյանի մահն էլ չի բավարարելու տուժողներին. ֆրանսիացի պաշտպան

Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ, ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Եղվարդ-Երևան ճանապարհին հոկտեմբերի 20-ին տեղի ունեցած վթարի գործով դատական հերթական նիստը:

Հակոբյանների ընտանիքն այսօր դատին չէր ներկայացել: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը տեղեկացրեց, որ այսօր լրանում է վթարի հետևանքով մահացած տղաների յոթերորդ ամիսը, ինչի պատճառով նրանք ներկա չէին դատական նիստին:

Վարդան Պետրոսյանի՝ Ֆրանսիայից ժամանած պաշտպան Մարի Լոր Դոզեի՝ նախորդ նիստին կիսատ մնացած միջնորդությունը դատարանին վատ թարգմանության պատճառով շարունակվեց այսօր:

Մարի Լոր Դոզեն իր խոսքում նշեց, որ այն, որ զոհված տղաների ընտանիքը մեղավորի կարիք ունի, լիովին հասկանալի է, սակայն երբ դատախազությունը և տուժողների կողմի փաստաբանը մեղավորին ներկայացնում են սկուտեղի վրա, դա արդարադատության նկատմամբ սոսկալի վիրավորանք է: «Մեղադրական եզրակացության մեջ Վարդան Պետրոսյանը չի մեղադրվում հարբած վիճակում մեքենա վարելու համար: Ես կրկնում եմ, դուք ձեր լիազորությունների շրջանակում այս հարցը չեք քննարկում, որովհետև փորձաքննությունը և նախաքննությունը այլ բան են ցույց տալիս»,- ասաց նա:

Ֆրանսիացի պաշտպանը նշեց, որ Վարդան Պետրոսյանը ընտրել է Հայաստանը վաղուց, Վարդան Պետրոսյանը ցանկանում է պայքարել, շարունակաբար պնդելու և ասելու է տուժողներին այն ցավի մասին, որ և՛ նրանց ցավն է, և՛ իրենը, և նա չի ուզում փախուստ գործել իր ժողովրդից և իր ժողովրդի արդարադատությունից: Նա նաև նշեց, որ եթե անգամ Վարդան Պետրոսյանը հայտնվի Ֆրանսիայում, այս դեպքերի համար նա կդատվի:

Հաջորդ չափորոշիչը, ըստ որի հնարավոր է՝ հանցագործությունը կրկնվի, Մարի Լոր Դոզեն պարզաբանեց՝ ի՞նչ է նշանակում ճանապարհատրանսպորտային պատահար: Մինչև հիմա պարզվել է, որ ալկոհոլ չի եղել, արագություն չի գերազանցել և չի եղել բջջային հեռախոսով զրույց, ուրեմն ի՞նչ վտանգի մասին է խոսքը:

Հաջորդ չափորոշիչը Վարդան Պետրոսյանին կալանքի տակ պահելու, վտանգավորության հետ է կապված: «Վարդան Պետրոսյանը ծայրահեղ վտանգավոր մե՞կն է, որը պետք է մնա բանտում:

Ուզում եմ ներկայացնել այն ցնցումը, որ ես ապրեցի, երբ կարդացի համացանցու «ցեղասպանություն գործել» արտահայտությունը, որ վերաբերում էր Վարդան Պետրոսյանին այս գործի շրջանակներում: Ես, ինչպես Ֆրանսիայի ժողովուրդը, նույնպես պայքարում եմ, որ Ցեղասպանությունը ճանաչվի, բայց լսել այդ բառը տուժողների բերանից՝ իսկապես սոսկալի էր: Մեզ ուզում են հավաստիացնել, որ Վարդան Պետրոսյանին պահելով բանտում՝ պաշտպանում են հասարակությանը:

Փաստաբանն անդրադարձավ տուժողների կողմից նախագահին ուղղված նամակին, որ Վարդան Պետրոսյանին հիվանդանոցից պետք է տանել Նուբարաշեն ՔԿՀ: «Վարդան Պետրոսյանին բանտ տեղափոխելուց ի վեր արդյոք տուժողների տառապանքը նվազե՞լ է, այսինքն՝ նրանք համարում էին, որ հիվանդանոցը չափազանց լա՞վ վայր է նրա համար: Հիմա նա արդեն բանտախցում է, բայց երևի իրենք համարեն, որ բանտախուցն է նրա համար լավ վայր և պետք է փոխել նաև այդ բանտախուցը: Մենք բոլորս պետք է լավ հասկանանք, որ Վարդան Պետրոսյանի մահն էլ չի բավարարելու տուժողներին, և դա է ողբերգության օրենքը, սակայն դա որևէ աղերս չունի արդարադատության հետ»,-հավալեց ֆրանսիացի պաշտպանը:

Նա նաև նշեց, որ Վարդան Պետրոսյանի նախնական կալանքը որևէ կերպ չի հիմնավորվում, եթե առհասարակ երբևէ որևէ կերպ կհիմնավորվի: Դիմելով դատարանին՝ նա ասաց, որ դատարանը հիմնավորել է սա բարոյականությունից ելնելով, բայց ոչ երբեք արդարադատությունից:

«Այս դատավարությունն ապացուցում է, որ դատարանի կողմից նախքան մեղավոր ճանաչվելը, Վարդան Պետրոսյանը արդեն իսկ պատիժ է կրում»,- ասաց Մարի Լոր Դոզեն՝ հավելելով, որ չափազանց ցնցված է դատական նիստի նախօրեին հեռուստաալիքներից մեկով այս պատմության փաստագրական ֆիլմի մոտիվներով, որում հանդես էին գալիս տուժողները, և տուժողների փոխարեն երբեմն հանդես էին գալիս դերասաններ, նույնիսկ հասել էին նրան, որ փորձել էին վերականգնել դեպքը՝ ցույց տալով մի ավտոմեքենա, որը սլանում էր շատ արագ՝ 120 կմ/ժ արագությամբ: Այսինքն՝ փորձում էին գնե՞լ նրա անմեղության կանխավարկածը»,- հարցրեց ֆրանսիացի պաշտպանը:

Նա նշեց, որ եթե այս դատավարությունը շարունակվի նման ոգով, 5-6 տարի հետո Եվրադատարանում Հայաստանը անդառնալիորեն պետք է դատապարտվի Պետրոսյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության դատական գործով:

«Ոչ թե ֆրանսիացի փաստաբանն է պահանջում ձեզնից պահպանել Հայաստանի քրեական օրենսգիրքը և եվրոպական օրենսդրությունը, այլ հայ փաստաբանուհին, քանի որ ես պատիվ եմ ունեցել Հայաստանի փաստաբանական կոլեգիայի անդամ դառնալ, որ կարողանամ ներգրավվել գործին: Այո, ուրբաթ օրը ես խոսել եմ մասկարադի մասին, բայց կարծում եմ՝ այնուամենայնիվ, մասկարադը կարող է կանգ առնել»,- եզրափակեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում