NASA-ի ղեկավար Չարլզ Բոլդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է շարունակել Միջազգային տիեզերական կայանի աշխատանքները նույնիսկ այն դեպքում, եթե Ռուսաստանը դուրս գա ծրագրից: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Բոլդենը հիշեցրել է, որ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ճապոնիան, Չինաստանը և Կանադան համատեղ են կառավարում ՄՏԿ-ի աշխատանքը՝ հավելելով, որ կայանում անփոխարինելի երկրներ չկան:
Նրա կարծիքով՝ ՄՏԿ տիեզերագնացներ հասցնելը, որն այժմ արվում է ռուսական տիեզերանավերով, 2017-ին հնարավոր կլինի իրականացնել ամերիկյան մասնավոր ընկերությունների տիեզերանավերով:







































