ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը ԱՄՆ շտաբների պետերի միավորված հանձնաժողովի նախագահ գեներալ Մարտին Դեմփսին մտադիր է առաջարկել դաշինքի ռազմական խմբավորումների զգալի ուժեղացում «հարավային թևում»՝ միջերկրածովյան ավազանի երկրներում, տեղեկացնում է Defence News-ը։
Հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին Բրյուսելում։ Իր դիրքորոշումը գնդապետը հայտնել է դեռ անցած շաբաթ։
Խոսելով Եվրոպայի հարավում անվտանգության մասին՝ գեներալը նկատի ունի առաջին հերթին Միջերկրականի երկրները, ներառյալ՝ Պորտուգալիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը և Իսպանիան։
ՆԱՏՕ-ին անհանգստացնում է, որ Եվրոպայի հարավում շատ երկրներ լրջորեն տուժել են ֆինանսական ճեգնաժամից և մինչև հիմա չեն կարողանում ուշքի գալ։ Արդյունքում՝ նրանք նվազեցրել են պաշտպանության ոլորտի իրենց ծախսերը։












































