Թուրքիայում հանքահորի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 301-ի: Այս մասին գրում է Franc Presse-ը` վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
Նախարարի խոսքերով` փրկարարներն ավերակների տակից հանել են բոլոր հանքափորների մարմինները, որոնք կորած էին համարվում: «Որոնողական աշխատանքներն ավարտված են, հողի տակ հանքափորներ չկան»,- ասել է Յըլդըզը:
Հիշեցնենք, որ Թուրքիայում երկրի պատմության մեջ ամենախոշոր արտակարգ պատահարը տեղի է ունեցել մայիսի 13-ին:










































