Tuesday, 30 04 2024
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին
Ֆրանսիան փորձում է դու՞րս գալ կովկասյան ծուղակից
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան

Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի սպանության մեջ մեղավոր ճանաչվածն արդարացում է պահանջում

Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Հարություն Սարգսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Հարություն Սարգսյանը մեղավոր է ճանաչվել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր նշանածի՝ Կարեն Եսայանի դիտավորյալ սպանության, ինչպես նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար:

Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Կայացվել է մեղադրական դատավճիռ:

Ամբաստանյալի շահերի երեք պաշտպաններից ներկայացել էր միայն Լուսինե Սահակյանը: Ամբաստանյալը դեմ չէր, որ մյուս երկուսի բացակայությամբ ընթանա դատական նիստը:

Վատառողջության պատճառով նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Անահիտ Իսկանդարյանը: Վերջինիս երկու ներկայացուցիչները դատարանում էին և համաձայն էին, որ նիստն ընթանա Իսկանդարյանի բացակայությամբ:

Դատական նիստի դահլիճը փոքր էր, ամբաստանյալի ոչ բոլոր հարազատները կարողացան դահլիճ մտնել: Լուսինե Սահակյանը դիմեց դատարանին՝ այլ, ավելի մեծ դահլիճում նիստն անցկացնելու հարցով: Նախագահողն ասաց, որ այդ հանգամանքը հաշվի կառնվի հաջորդ դատական նիստի ժամանակ, այսօր ոչինչ փոխել հնարավոր չէ:

Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ ընդհանուր իրավասության դատարանում իրենց ներկայացրած՝ բազմաթիվ ապացույցներ անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություններին դատարանը լուծում չի տվել, որոշ իրեղեն ապացույցներ չեն զննվել և քրեական գործին կցված չեն: Նկատի ունենալով այդ հանգամանքները՝ պաշտպանը միջնորդեց վերաքննիչ բողոքը քննել վերաքննության կարգով: Կան ապացույցներ, որոնք քրեական գործում չկան, ըստ Սահակյանի՝ դա է այս գործի «սպեցիֆիկան»:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Էլբակյանն առարկեց այդ միջնորդության դեմ՝ նշելով, թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում բոլոր ապացույցները հետազոտվել են, իսկ պաշտպանի այս միջնորդությանը կարելի է անդրադառնալ վերաքննիչ բողոքի ներկայացումից հետո, այս պահին բողոքը վերաքննության կարգով քննելու հիմքեր չկան:

Ըստ Էլբակյանի՝ վճռաբեկության կարգով բողոք քննելու դեպքում վերաքննիչ բողոքի հիմնավորումները չպիտի լսվեն, բայց մեր իրականության մեջ բողոքները կիսավճռաբեկության կարգով են քննվում հիմնականում:

Մեղադրողը նույնպես առարկեց Լուսինե Սահակյանի միջնորդությունը տվյալ պահին քննելու դեմ:
Դատարանը պաշտպանի միջնորդության քննարկումը հետաձգեց՝ որոշելով, որ դրան կանդրադառնա բողոքի ներկայացումից հետո, եթե անհրաժեշտությունն առաջանա:

Նախագահող դատավորը ներկայացրեց ընդհանուր իրավասության դատարանի կայացրած դատավճռի էությունը:

Ըստ դատական ակտի՝ Հարություն Սարգսյանը ցանկացել է ամուսնանալ Վարդան Ղուկասյանի դստեր հետ: Հարությունի հայր Սամվելը գնացել է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի աշխատասենյակ՝ այդ հարցով խոսելու, բայց Ղուկասյանը, դեմ լինելով, նրան դուրս է հրավիրել աշխատասենյակից:

Սամվել Սարգսյանը, չհրաժարվելով որդուն քաղաքապետի դստեր հետ ամուսնացնելու մտքից, հանդիպել է Վարդան Ղուկասյանի եղբոր՝ Գևորգի հետ: Վերջինս ասել է, որ եղբոր դուստրը ամուսնանում է այլ անձի՝ Կարեն Եսայանի հետ:

Սամվել Սարգսյանը այդ մասին ասել է իր որդի Հարությունին, նշել է, որ նշանակված է Ղուկասյանի դստեր ու Եսայանի նշանադրության օրը:

Հարությունը վիրավորված է համարել իրեն, խանդել է ու, ըստ դատական ակտի, որոշել է սպանել Կարեն Եսայանին՝ նշանադրությունը խափանելու համար:

Համաձայն դատական ակտի՝ Հարությունն իր «Մերսեդեսով» մի քանի օր հետևել է Կարենին ու Ղուկասյանի դստերը՝ իր մեքենայի վրա նախապես տեղադրելով այլ համարանիշ:

2012 ապրիլի 11-ին Հարությունը տեսել է, որ Կարենն ու ընկերը իրենց մեքենաներով գնացել են ավտոլվացման կետ: Սարգսյանը գաղտնի հետևել է անցուդարձին, տեսել, որ Կարեն Եսայանը ավտոլվացման կետում թողել է իր մեքենան ու ընկերոջ մեքենայով ուղևորվել վարսավիրանոց:

ՀարությունՍարգսյանը շարունակել է հետևել:

Կարեն Եսայանը վերադառնալով՝ անձրևային եղանակի պատճառով որոշել է մեքենան այդ գիշեր թողնել ավտոլվացման կետում:

Հաջորդ օրը՝ 2012 թվականի ապրիլի12-ի վաղ առավոտյան Սարգսյանը ավտոլվացման կետում աշխատանքը սկսվելուց մեկ ժամ շուտ է եկել, հետո էլ երկու ժամ սպասել է Եսայանի գալուն:

Եսայանը եկել է, վերցրել իր մեքենան: Սարգսյանն իր մեքենայով ընթացել է նրա հետևից:

Ճանապարհին Սարգսյանը ազդանշանով կանգնեցրել է նրան, ինչ-որ բան խոսել հետը:

Գնալով պայմանավորված վայր՝ նա իր մոտ եղած հրազենից Կարեն Եսայանի գլխի շրջանին մեկ կրակոց է արձակել, սպանել նրան, վերադարձել, նստել իր մեքենան: Նա փոխել է համարանիշը, հագուստը, ապա Բավրայի մաքսակետով մեկնել է Վրաստան ու երեք ժամ անց վերադարձել է Գյումրի:

Սարգսյանը ճանապարհին պարբերաբար հեռախոսով խոսել է իր հարազատների հետ, ասել, թե գործով Վրաստան է գնում:

Ըստ դատական ակտի՝ Հարություն Սարգսյանը նաև ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել: Նա մաքսային կանոնները խախտելով ներմուծել է «Մերսեդես» ավտոմեքենաներ և իրացրել է՝ պետությանը նյութական վնաս պատճառելով:

Հարություն Սարգսյանը վերջին հաշվով դատապարտվել է 15 տարի ազատազրկման: Ընդհանուր իրավասության դատարանը նրան 1 տարով զրկել է որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

Հարություն Սարգսյանի շահերի պաշտպանները վերաքննիչ բողոք են բերել՝ պահանջելով բեկանել ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քրեական գործի վարույթը կարճել, դադարեցնել Սարգսյանի քրեական հետապնդումը:

Պաշտպան Լուսինե Սահակյանը սկսեց ներկայացնել վերաքննիչ բողոքի հիմնավորումները: Ըստ պաշտպանի՝ դատարանի հետևությունները չեն համապատասխանում դատարանում հետազոտված ապացույցներին: Դատարանը թույլ է տվել էական խախտումներ, որոնք դատական ակտը բեկանելու, իր պաշտպանյալի քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք են:

Դատավճռից, ըստ պաշտպանի, պարզ չէ՝ դատարանը հաստատվա՞ծ է համարել Հարություն Սարգսյանի մեղքը, թե՞ ոչ: Դատարանը նրան մեղավոր է ճանաչել՝ ըստ մեղադրանքի, բայց մեղադրանքի բովանդակության փոխարեն շարադրել է մի տեքստ, որը տարբերվում է առաջադրված մեղադրանքի տեքստից:

Փաստորեն՝ դատաքննության ընթացքում Հարություն Սարգսյանը պաշտպանվել է մի մեղադրանքից, բայց մեղավոր է ճանաչվել մեկ այլ մեղադրանքով:

Հարությունի հայրն իր ցուցմունքում ասել է, որ հողահատկացման հարցով է գնացել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մոտ, զավակների մասին խոսք է գնացել հընթացս: Վարդան Ղուկասյանն ասել է, որ իր դուստրը նշանվում է…

Երբ հայրը Հարությունին պատմել է Ղուկասյանի հետ իր խոսակցության մասին, Հարությունն ասել է. «Առանց իմ իմացության՝ ինչո՞ւ ես նման խոսակցություն ծավալել»: Նա նշել է, որ նման հարցով քաղաքապետարան չէ, որ հայրը պիտի այցելի…

Վկաներից մի քանիսը նախաքննական ցուցմունքները գրել են թելադրանքով:

Դատարանն արձանագրել է՝ իբր նրանց ՀՔԾ են հրավիրել, որտեղ նրանք հրաժարվել են ցուցմունք տալուց՝ առանց նշելու, որ իրենք քննիչի թելադրանքով ցուցմունքներ են գրել:

Սակայն պաշտպանը նշեց, որ այդ վկաները նշել են, թե իրենք ՀՔԾ-ում չեն եղել, չէին կարող այնտեղ հրաժարվել ինչ-որ բանից:

«Կարծես դատարանը այլ գործ է քննել»,- ասաց պաշտպանը:

Պաշտպանական կողմը միջնորդություն է ներկայացրել նախաքննական որոշակի ցուցմունքներ անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ, բայց դատարանը այդ միջնորդությունը գնահատման չի արժանացրել:

Հարություն Սարգսյանի մեղքը հիմնավորող ցուցմունքներ են համարվել Վարդան Ղուկասյանի դստեր ցուցմունքները, թե նա տեսել է, որ մի արծաթագույն «Մերսեդես», նաև մի սև «Մերսեդես» կանգնում են իր ճանապարհին, հետևում են իրեն:

Ըստ պաշտպանի՝ աղջկա ճանապարհին մեքենաների կանգնած լինելը դեռ չի նշանակում, որ այդ աղջկան հետևել են:

Մոտակայքում մեծածախ առևտրի կետ է եղել, որտեղից Սարգսյաններն առևտուր են արել, այդ վայրում հաճախ են եղել…

Պաշտպանական կողմը դատարանում զրկված է եղել վկային՝ Վարդան Ղուկասյանի դստերը հարցաքննելու հնարավորությունից, քանի որ վկան այդպես էլ դատարան չի ներկայացել:

«Չէինք կարողանում դատարանին համոզել, որ վկային ծանուցագիր ուղարկի, դատարանը պատճառաբանում էր, թե հրապարակային դատ է, բոլորը գիտեն դատի օրերը, վկաները առանց ծանուցագրի էլ կներկայանան…»: Ըստ պաշտպանի՝ Ղուկասյանի դստերը ծանուցագիր չուղարկելը ցույց է տալիս դատավորի կախվածությունը Ղուկասյանից….

Այդ աղջկա ցուցմունքը Հարություն Սարգսյանի մեղքը հիմնավորող ապացույց է ճանաչվել, բայց նրա հետ Հարությունը չի առերեսվել, նրան չի կարողացել հարցեր տալ: Հետևաբար՝ արդար դատաքննության իրավունքի խախտմամբ է ձեռք բերվել տվյալ վկայի ցուցմունքը, այն թույլատրելի ապացույց լինել չի կարող…

Պաշտպանական կողմի բերած վերաքննիչ բողոքը շատ ծավալուն էր, իսկ վերաքննիչ դատարանը այլ նիստ ուներ նշանակած: Այդ պատճառով դատարանն ընդմիջեց նիստը: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 5-ին:

Պաշտպանական կողմը կշարունակի ներկայացնել վերաքննիչ բողոքի հիմնավորումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում