Грузия Online ինֆորմացիոն վերլուծական կայքի հաղորդմամբ, Վրաստանի տեխնիկական ինստիտուտի էներգետիկայի և հեռահաղորդակցության ֆակուլտետի դեկան Գիյա Արաբիձեն համարում է, որ Հայաստանի ԱԷԿ-ը լուրջ սպառնալիք է ողջ տարածաշրջանի համար:
Նրա կարծիքով, ուժեղ երկրաշարժի դեպքում տարածաշրջանի անվտանգությունը կարող է վտանգվել: «Եթե Հայաստանում երկրաշարժ լինի, և քամին ռադիոակտիվ նյութերը փչի դեպի Վրաստան, ապա մեր տարածքները ևս կկեղտոտվեն այնպես, ինչպես դա տեղի ունեցավ Չեռնոբիլում:
Հնարավոր է, որ ուղղակի ճառագայթահարումը մեզ չհասնի, սակայն, կբարձրանա ռադիացիոն ֆոնն ինչպես Վրաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում, չնայած այդ ֆոնը չի լինի այնքան մեծ, որ կյանքի համար վտանգ ներկայացնի»,- ասել է Արաբիձեն: