Saturday, 08 06 2024
Այս շարժումն ավելի շատ արտաքին հետք ունի, քան ներքին. Ռուսաստանի վերջին կրակոցն է
Անպարկեշտ արտահայտություններ է հնչեցրել․ 43-ամյա տղամարդը կալանավորվել է՝ խուլիգանության, հոգեմետ նյութեր պահելու մեղադրանքով
Արցախցիները լրջագույն խնդիրներ ունեն, որոնք լուծում չեն ստանում, մերժվում են
«Կասկադ»-ի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը ներկայացվեց քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդին
Քարկոփում մասնակի վերականգնված է ջրամատակարարումը և էլեկտրամատակարարումը
Նիկոլ Փաշինյանն այցելել է Ճոճկան բնակավայր
Հրդեհ Ոսկեհատ գյուղում. այրվել է մոտ 100 հակ անասնակեր
Հայ-հնդկաական ներուժն Իրանի ճանապարհին
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 11 մարդ
Համագյուղացիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
ՌԴ ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի շրջանում ուկրաինական երկու ԱԹՍ-ի ոչնչացման մասին
Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետեւանքով մեկուսացման մեջ էր․ Փաշինյան
Ադրբեջանն ու Հայաստանը որոշակի հաջողությունների են հասել․ Ալիև
15:45
Թուրքիան չի վերականգնի առևտուրն Իսրայելի հետ մինչ Գազայի զինադադարը
15:30
Սլովակիայում մեկնարկել է Եվրախորհրդարանի ընտրությունների քվեարկությունը
Ալավերդու որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը․ վարչապետ
Արարատի մարզում բախվել են «BMW X6»-ն ու «ՎԱԶ 2106»-ը․ կա 2 զոհ, 2 վիրավոր
Ինտենսիվ տեղատարափ Սևանավանքում
Վարչապետն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ
Վեհափառ Հայրապետը կանադահայերին հորդորել է բարձրաձայնել Ադրբեջանի վայրագությունների մասին
Ստեփանակերտի հրատապ անելիքը
21-ամյա տղամարդը «կրծքավանդակի կտրած վերք» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստանը զբաղված է ճեղքեր խորացնելով. բևեռացմամբ ուզում է խոցելի դարձնել Հայաստանը
Հանրապետության գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում
Պատվերը վերցրել են, չեն կարողանում կատարել. վերջին հանգրվանը հեղաշրջման փորձն է լինելու
Աշխատանքներն աղետի գոտում շարունակվում են
Բաքվի պատասխանը Երեւանի. շարունակվող շանտաժ
Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ
Մարց գյուղի հատվածում հեղեղումների հետեւանքով ճանապարհը փլուզվել է․ Փաշինյան
Հայկական երաժշտությունն ինձ համար օդի և ջրի պես կարևոր է. կանադաբնակ դաշնակահար և կոմպոզիտոր Սերուժ Կրաջյանը Երևանում է

Հայաստանի և Արցախի միջև անցակետ կդրվի՞

Հունիսի մեկին պատրաստ կլինի Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամագրվելու փաստաթուղթը: Հայաստանն այդ միությանը ստիպված է անդամագրվել առանց Լեռնային Ղարաբաղի: Այդ հարցը նույնիսկ չի էլ քննարկվում:

Նման ուշագրավ հայտարարություն այսօր Մինսկ-Երևան-Աստանա-Մոսկվա տեսակամրջի ընթացքում հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Զարգացման և ինտեգրացիայի դեպարտամենտի Միջազգային գործակցության բաժնի պետ Անտոն Ազարովը:

Նա ընդգծեց, որ Մաքսային միությանը կամ մեր՝ որևէ միությանը անդամակցելիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անդամակցության հարցն անգամ չի էլ քննարկվում․«Սահմաններն անցնելու են Հայաստանի ներկայումս ընդունված սահմաններով»,- ասաց նա:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի արտաքին գործերի նախարարության խոսնակ Արմեն Սարգսյանն ասաց, որ ԼՂ նախագահ Բակո Սահակյանը այս խնդրի հետ կապված խոսել է դեռևս նախորդ տարի:

Բակո Սահակյանը ողջունել էր Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամագրվելու որոշումը: Բակո Սահակյանը հայտարարել էր նաև, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող մտնել Մաքսային միություն՝ հաշվի առնելով չճանաչված լինելու կարգավիճակը:

Ինչ վեաբերում է այն հանգամանքին, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելով անցակետ է դրվում Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջև, շավի առնելով Ազարովի այն հայտարարությունը, որ սահմաններն անցնելու են Հայաստանի Հանրապետությունում ներկայումս ընդունված սահմաններով, ապա ԼՂ նախագահ Բակո Սահակյանի խոսնակ Դավիթ Բաբայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այլ կարծիք հայտնեց․ «Պարզ է, որ Արցախը այդ միություն չի մտնելու, մենք չենք դիմել, հետո կարգավորման հետ կապված խնդիրներ կան: Բայց ինչ վերաբերում է սահմանին, ապա չեմ կարծում, թե ինչ-որ փոփոխություններ են լինելու, ամենևին: Հաշվի առնելով Հայաստանի և Արցախի ինտեգրացիոն բարձր աստիճանը՝ անհնար է մաքսակետ դնել»:

Հարցին, թե բացառո՞ւմ է Հայաստանի և Արցախի միջև մաքսակետ դնելը, չնայած ռուս պաշտոնյայի հայտարարությանը, Դավիթ Բաբայանն ասաց․ «Իմ կարծիքով՝ այո, հնարավոր չէ: Հայաստանի և Ղարաբաղի միջև պատերազմական և հետպատերազմյան տարիներին եղել է, բայց ես չեմ կարծում՝ հիմա լինեն այդպիսի անցկատեր»:

ՌԱՀՀԿ տնօրեն Մանվել Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ առայժմ անորոշ հայտարարություններ են արվում, և տարօրինակ է, թե ինչու են խոսում հիմա Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական և ոչ Մաքսային միությանն անդամագրվելու մասին․ «Մենք կարող ենք Արցախի խնդիրների մասին խոսել այն ժամանակ, երբ դա ամրագրված լինի փաստաթղթում, այսինքն՝ փաստաթղթում ամրագրված լինի, որ Հայաստանն անդամագրվելով Եվրասիական տնտեսական միությանը՝ ստիպված է մաքսակետ դնել Արցախի և Հայաստանի միջև»,-ասաց Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ իսկապես առայժմ անհայտ է՝ ինչ են փորձում անել և ինչու այդ խնդիրը հստակ ամրագրված չէ՝ եթե կա նման բան․«Кот в мешке», այլ բան ասել չեմ կարող: Գուցե իրենց մոտ Մաքսային միության հարցը չի ստացվել և մի բան են հորինել Հայաստանին ներքաշելու մասին»:

Հետաքրքրվեցինք նաև, թե հնարավո՞ր է առանց Մաքսային միությանն անդամագրվելու՝ Հայաստանին ստիպեն անդամագրվել միանգամից Եվրասիական տնտեսական միությանը, Մանվել Սարգսյանն ասաց․ «Ես հենց այդ պատճառով էլ ասում եմ՝ «Кот в мешке», կարող է այդ փաստաթուղթը ոչ մի բան է, շաբաթը երկու անգամ ժողով անելու սեղան, ոչ մի բան չի ասվում, խաղ է»:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում