Friday, 17 07 2026
Թուրքմենստանի նախագահի պատմական այցը Վրաստան
Սբ Սիոն եկեղեցում բացվել են միջնադարյան որմնանկարչության տեսարաններ
19:30
Սի Ծինփինը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է. ՔԿ
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է

Քառյակը կախվել է

Ոչ իշխանական քառյակում տևական ճգնաժամ է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու այդ պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո քառյակը չի կարողանում օրակարգ ձևավորել: Հայտնի է, որ նախկինում քառյակի հիմնական շարժիչ ուժը Տ. Սարգսյանի հրաժարականն էր, որին հասնելու համար բավականին արդյունավետ միջոց հանդիսացավ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրումը: Բայց երբ նա շատ անակնկալ կերպով հրաժարական տվեց, համակարգչային լեզվով ասած՝ քառյակի ծրագրերը կախվեցին:

Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համար համագործակցել են նրա հետ: Բացի այդ, քառյակից «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները երբևէ չեն պայքարի նրա դեմ, քանի որ դրանցից առաջինի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հ. Աբրահամյանի խնամին է, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր եղած ժամանակ շատ է օգտվել ԱԺ նախկին նախագահի հնարավորություններից: Բացի այդ, երկուսն էլ ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական ուժեր են և օգտվում են իշխանության հնարավորություններից:

Այս հարաբերություններում բավականին անհարմար վիճակում են հայտնվել ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք ճիշտ է, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միավորվել էին Տ. Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար, բայց դրան հասնելուց հետո արդեն հասկացել են, որ այդ փոփոխությունը գոնե իրենց ոչինչ չտվեց, հակառակը` վնասեց` առժամանակ դանդաղեցնելով իրենց պայքարը, և լուծեց միայն Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի ցանկությունները: Փաստորեն, քառյակի պայքարի միակ զենքը մնացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, որն արդեն շատ թուլ գործիք է: Հատկապես, երբ իշխանությունները, կարելի ասել, ընդառաջ գնացին հասարակության դժգոհությանը, քաղաքացիական ակտիվիստներին ու նրանց պայքարին և Ազգային ժողով փոփոխությունների օրինագիծ ներկայացրեցին, որի համաձայն` ցանկացած աշխատող, ով չի ցանկանում, որ իր աշխատավարձից կենսաթոշակային հատկացումներ արվեն, դրա համար դիմում է իր գործատուին:

Արդեն երեկ ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագծի քվեարկությունը ցույց տվեց, թե որքան խարխուլ է ոչ իշխանական քառյակի միասնությունը: ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները «դեմ» քվեարկեցին այդ նախագծին՝ պատճառաբանելով, թե իրենց հիմնական պահանջը՝ «պարտադիր» բաղադրիչի կասեցումը, չի կատարվել, մինչդեռ քառյակն առաջնորդող «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Դաշնակցությունը ունենալով այդ պահանջը՝ «ձեռնպահ» քվեարկեցին օրինագծին՝ համարելով, որ իշխանություններն իրենց պահանջը կատարելու համար մեկ քայլ կամ կես քայլ առաջ են կատարել: Իրականում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանական, խնամիաբարեկամական ու քավոր-սանիկային իրենց կապերով չեն կարող Հ. Աբրահամյանի ներկայացրած առաջարկներին «դեմ» քվեարկել: Լավագույն դեպքում նրանք «ձեռնպահ» կքվեարկեն: Կամ էլ իրենց կուսակիցներին ազատ կթողնեն, ովքեր բնազդաբար կամ հրահանգված կերպով «կողմ» կքվեարկեն նորանշանակ վարչապետի ծրագրերին, ինչպես դա արեցին ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ: Չէ՞ որ դա էլ Հ. Աբրահամյանի ծրագրերից էր:

Այսքանից հետո արդեն դժվար է պատկերացնել, թե էլ ինչի շուրջ պետք է համագործակցեն «հրաշալի քառյակի» կուսակցությունները, ում հիմա էլ միանալ է ցանկանում իշխանությունից դեռ ամբողջապես պոկ չեկած «Օրինաց երկիր» կուսակցությունը: Ապրիլի 4-ից՝ Տ. Սարգսյանի հրաժարականից հետո քառյակը նախկինի նման հանդիպումներ չի ունենում, իշխանափոխության հարց չի բարձրացնում: Դրա մասին մոռացել է նաև փոքր քայլերով դեպի ամբողջական իշխանափոխության գնացող ՀՅԴ-ն: ՀԱԿ-ը որևէ լծակ չունի ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջին բերելու համար: Կարելի է անգամ ասել, որ դա բացառված է: Որքան էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարի, թե առաջիկա համապետական ընտրություններում հաղթանակն այլևս շրջանցելու է Մելիք-Ադամյան փողոցը, միևնույն է, նա Սերժ Սարգսյանի՝ «նախագահ ջանի» հրաժարականը չի պահանջի: ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» նաև մեծ պայքար մղելու հնարավորություն չունեն, չունեն նախկին հզրությունը, հասարակության աջակցությունն ու առայժմ չեն կարող հասարակական մեծ շարժում ձևավորել, քանի որ մարդիկ ինչպես իշխանություններին, այդպես էլ ընդդիմությանը չեն հավատում:

Իսկ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրնքում փոփոխություններ անելու մասին նախագծի երեկվա քվեարկությունը ապացուցեց, որ քառյակում ընդհանուր պայքարի օրակարգի բացակայությունը կամ ճգնաժամի խորացումը շարունակվելու է: Քառյակը բաժանվել է երկու մասի, որի մի կողմում ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» են, իհարկե, երկրորդ դեպքում խոսքը ոչ թե նույնանուն խմբակցության, այլ կուսակցության մասին է: Մյուս կողմում՝ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն են: Այս դեպքում ի՞նչ են անելու քառյակի անդամները, երբ Հ. Աբրահամյանն առաջիկայում ներկայացնի կառավարության ծրագիրը: ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն հավանաբար նորից դեմ չեն կարողանա քվեարկել, դա նրանց թույլ չի տա վարչապետն ինքը, որպեսզի իր ներկայացրած առաջին ծրագիրը մեծ դիմադրությամբ չընդունվի: Իսկ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» հավանաբար նորից դեմ կքվեարկեն, ու այդպիսով քառյակում հակասությունը կխորանա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում