Sunday, 05 05 2024
Արարատում հայրը հայտնաբերել է իր 25-ամյա որդու մարմինը, կողքին էլ՝ իր հրացանը
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Սպասվում է անձրև և ամպրոպ
11:15
Չինաստանն առաջին անգամ արձակել է զոնդ՝ Լուսնի հակառակ կողմից նմուշներ վերցնելու համար
11:00
Տոկիոն և Վաշինգտոնը հիպերձայնային զենք կալանող հրթիռ են մշակում, որի նախագիծը կարժենա ավելի քան 3 մլրդ դոլար
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն

Արարատցի Մանեն հանուն սիրած տղամարդու 2 տղամարդկանց հետ է քնել ու «ձևակերպել» որպես բռնաբարություն

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ ավարտվել է Մանե Գասպարյանի (անուն-ազգանունը փոխված է) գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ 22-ամյա, փաստացի ամուսնալուծված Մանեն, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 2013 թվականի դեկտեմբերի 9-ին ոստիկանությունում տվել է հանցագործության մասին սուտ հաղորդում, որը զուգորդվել է ծանր հանցագործության համար մարդկանց մեղադրելով:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Վայոց Ձորի մարզի բնակիչ Ա. Գ.-ն Մանեի հետ տևական ժամանակ ինտիմ կապի մեջ է եղել: Այնուհետև ընտանեկան խնդիրներից խուսափելու համար 2013 թվականի նոյեմբերի սկզբից տղամարդը հրաժարվել է Մանեի հետ հանդիպելուց, ցանկացել է խզել նրա հետ ունեցած հարաբերությունները:

Մանեն Ա. Գ.-ի բարեկամ, նույնպես Ա. Գ. սկզբնատառերով երիտասարդին է դիմել իրեն ու նախկին սիրեկանին հաշտեցնելու խնդրանքով, բայց բարեկամ Ա. Գ.-ն ոչ միայն չի կատարել Մարինեի խնդրանքը, այլև ընդհանրապես հրաժարվել է այդ հարցով միջնորդ լինելուց:

Մանեն խիստ վիրավորվել է:

Դրանից հետո, ըստ մեղադրանքի, դեկտեմբերի 8-ին մարզի գյուղերից մեկի տարածքում գտնվող տնակում Մանեն իր կամքով երկու Ա. Գ.-երի հետ մեկական անգամ սեռական հարաբերություն է ունեցել, ապա վրեժխնդրության հողի վրա հաջորդ օրը՝ դեկտեմբերի 9-ին, ոստիկանությունում հանցագործության մասին հաղորդում է տվել՝ երկու Ա. Գ.-երին միանգամից մեղադրելով սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարելու և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար:

Մանեին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Ընդհանուր իրավասության դատարանում Մանեն իրեն լիովին մեղավոր է ճանաչել: Գործը քննվել է արագացված ընթացակարգով:

Դատարանը հաշվի է առել, որ դեռ 2003 թվականին Մանեի ծնողներն ամուսնալուծվել են:
Աղջիկը 12 տարեկանից ապրել է առանց մոր խնամքի՝ տատի, հորաքրոջ և հոր խնամքին, ընդ որում՝ հայրն էլ պարբերաբար բացակայել է ընտանիքից:

Ներկայումս Մանեն բնակվում է տատի հետ, ընտանիքը սոցիալապես անապահով է ու ստանում է աղքատության նպաստ, Մանեի հայրը բնակավայրից բացակայում է…

Որպես պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք՝ դատարանը հաշվի է առել Մանեի կողմից մեղայականով ներկայանալը, խոստովանական ցուցմունքներ տալը:

Հանցագործության մասին սուտ հաղորդում տալու նույն օրը Մանեն քննչական բաժնի պետին դիմում է ներկայացրել, որ Ա. Գ.-երի հետ սեռական հարաբերություն է ունեցել իր համաձայնությամբ, ոչ թե իր կամքին հակառակ, և որ իր նկատմամբ բռնություն չի գործադրվել: Նա հայտնել է, որ սուտ հաղորդում է տվել վրեժի շարժառիթով:

Ընդհանուր իրավասության դատարանը Մանեին մեղավոր է ճանաչել սուտ մատնություն կատարելու համար և դատապարտել է 1 տարի ազատազրկման, ապա պայմանական դատապարտություն է կիրառել ու սահմանել 2 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում