Sunday, 12 07 2026
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է

Ես միշտ կողմնակից եմ եղել մեկ ուրիշի կողքը կանգնելու. Րաֆֆի Հովհաննիսյան

«Սա առաջին և վերջին անգամն է, որ ես կմասնակցեմ նախագահական ընտրություններին: Ես հավատացած եմ, որ հայ ժողովուրդը պատրաստ է մեծ փոփոխության: Հարգանք ունենալով նախագահական ընտրությունների նկատմամբ և ընդդիմադիր լինելով երեք նախագահներին՝ հավատացած եմ, որ մեր ժողովուրդը ուզում է փոփոխություն, ուզում է իշխանություն, որը չի հարստանա, քանի դեռ երկրում մեկ աղքատ կա, իշխանություն, որը կբերի խորհրդարանական երկիր, շարքային հայ մարդու արժանապատվություն հարգանք և փող՝ նորմալ ապրելու համար: Հայ ժողովուրդը վերջապես 20 տարվա ընթացքում իր խոսքն ու գործը մեկ պետք է անի»,- Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդմանը, խոսելով իր՝ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, ասել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նա նշել է, որ բոլոր նախագահական ընտրությունները ոչ միայն միջազգային, այլև հայկական ընտրությունների չափանիշներով անգամ չեն անցել, վարչական ռեսուրսներ են օգտագործվել, մեծ փողեր բաժանվել, ուսուցիչներին, բժիշկներին, մեր հպարտությանը՝ զինվորներին օգտագործել ձայներ տանելու համար: «Եթե 20 տարվա ընթացքում լինեն արդար ընտրություններ, մենք կունենանք նոր նախագահ, եթե նույն չափանիշները կիրառվելու են, ես իմ քաղաքացիական գործընկերների հետ միասին պայքարելու եմ մինչև այն ժամանակ, որ մենք ունենանք ժողովրդին վայել հաղթանակ, եթե ժողովուրդն ուզենա: Սա հավաքական թեկնածության հարց է, ես պատրաստ եմ, որպես ՀՀ քաղաքացի, այս պայքարը տանել դեպի հաղթանակ, եթե երիտասարդները, մտավորականները, այն քաղաքական ուժերը, որ ուզում են ազատ, ինքնիշխան հայրենիք, այս պայքարը տանեն առաջ»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ հավելելով. «Պետք է իշխանությունը պատկանի ժողովրդին, ոչ թե մեկ մարդու կամ կուսակցության»:

Դեկտեմբերի կեսերին տեղի կունենա «Ժառանգության» համագումարը, որը կորոշի նախագահական ընտրություններին իրենց մասնակցության այլ մանրամասներ ևս: Իսկ եթե մեկ այլ ընդդիմադիր թեկնածու որոշի մասնակցել ընտրություններին՝ որպես միասնական թեկնածու, Րաֆֆի Հովհաննիսյանը կհասնի համապատասխան համաձայնության։ «Ես միշտ կողմնակից եմ եղել մեկ ուրիշի կողքը կանգնելու գաղափարին: Իմ հայտը լինելու է միայն 2013 թվականի համար»,– ասել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում