Friday, 10 07 2026
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ

Հայաստանի ամենաազդեցիկ մոնոպոլիստները. «168 Ժամ»

 

«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանի ամենաարատավոր երևույթը մենաշնորհային տնտեսությունն է: Այս արտահայտությունը վերջին շրջանում կարելի է լսել անգամ իշխանության ներկայացուցիչների շուրթերից, նույնիսկ այն ներկայացուցիչների, ովքեր կոնկրետ մենաշնորհների տերեր են կամ մենաշնորհատերերի տերեր: Առանձին ոլորտներում դեռևս պահպանվող մենաշնորհների առկայությամբ հանդերձ, վերջին տարիներին կոսմետիկ առումով մենաշնորհային բնագավառները «թղթերով տեսքի են բերվել»: Այսինքն՝ քիչ են ընդամենը մեկ անձի կամ մեկ ընկերության պատկանող ամբողջական ոլորտները:

Հիմա ավելի մոդայիկ են այդ նույն անձի եղբայրների, հորեղբորորդիների, քենիների ու աներորդիների և այլ փոխկապակցված պարոնների ու տիկնանց անուններով «դիվերսիֆիկացված» մենաշնորհները: Հանդիպում են նաև ոլորտներ, որոնցում իրականում կա սուր, կոշտ մրցակցություն՝ մեկ այլ ոլորտի մոնոպոլիստի և մի ուրիշ ոլորտի մոնոպոլիստի միջև: Մրցակցությունն այդ, որպես կանոն, հանգում է «ախպերափայության», որը տնտեսագիտության լեզվով կոչվում է օլիգոպոլիա: Հայաստանի տնտեսությունն իրականում գործում է հենց օլիգոպոլիայի սկզբունքով, քանի որ մոնոպոլիստները շատ են, ոլորտներն ու պահանջարկը՝ քիչ: Դրա համար էլ իշխանությունը, այսինքն՝ բոլլոր մոնոպոլիստների մոնոպոլիստը, ստեղծում է «հավասար պայմաններ» շուկաներն արդարաբար կիսելու համար:

Այս հայտնի իրողությունները հերթական անգամ շարադրելու կարիք, թերևս, չէր լինի, եթե վերջին շրջանում հատկապես մոդայիկ դարձած չլիներ առանձին մոնոպոլիստների կողմից տնտեսության մենաշնորհայնացման կոշտ քննադատությունը: Այդ իմաստով, Հայաստանում քաղաքականությունը վերածվում է մազոխիզմի: Մարդիկ պայքարում են այն երևույթների դեմ, որոնց շնորհիվ իրենք պայքարելու, ընդհանրապես տնտեսական ու քաղաքական «արևի տակ տեղ ունենալու» իրավունք են ստացել:

Բայց որքան ավելի շատ է խոսվում տնտեսական մոնոպոլիաների մասին, այնքան ավելի քիչ է քննարկվում կամ, ըստ էության, շրջանցվում է քաղաքական մոնոպոլիայի հարցը: «Քաղաքականությունը տնտեսության արտացոլումն է» տեսական թեզն ամբողջությամբ համապատասխանում է մեր իրականությանը: Ճիշտ այնպես, ինչպես տնտեսության մեջ են մի քանի մոնոպոլիստներ օլիգոպոլիկ հիմունքներով մենաշնորհել շուկաները, այնպես էլ քաղաքականության մեջ են մոնոպոլիա հաստատել մի քանի անհատներ՝ իրենց սպասարկող խմբերով, ու քաղաքական դաշտում իրականացնում են ճիշտ նույնը, ինչ բիզնեսում: Կիսում են իշխանությունն «ախպերավարի»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում