Sunday, 12 07 2026
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է

«Էնքա՜ն Արամ Հարությունյաններ կան, դուք ո՞ւմ նկատի ունեք». Կովալենկո Շահգալդյան

Ինչպես տեղեկացրել էինք, «Առաջին լրատվական»-ին երեկ հայտնի էր դարձել, որ հրաժարականի դիմում է ներկայացրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, ով ամենաերկարակյաց մարզպետներից էր. մարզը ղեկավարում էր 2001-ից՝ շուրջ 13 տարի: Նրա փոխարեն, որոշ տեղեկություններով, մարզպետ է նշանակվելու բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը:

Երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց Կովալենկո Շահգալդյանի հետ:

– Պարոն Շահգալդյան, Ձեր հրաժարականի պատճառը կարո՞ղ ենք իմանալ:

– Հրաժարականն ու աշխատանքից դուրս գալը տարբեր բաներ են:

– Դուք միշտ ասում էիք՝ հրաժարական չեք տա…:

– Ես Ձեր ինադու չէի տալիս, տեսա էլ իմ մասին չեք խոսում, հրաժարական տվեցի:

– Ձեր կարծիքով` ի՞նչն էր պատճառը, որ հենց Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ առաջացավ Ձեր՝ աշխատանքից դուրս գալու խնդիրը:

– Վարչապետի ով լինելը որևէ կապ չունի: Արդեն ժամանակն էր իմ գնալու, որովհետև արդեն 13 և մի քիչ էլ ավելի տարիներ աշխատում եմ:

– Իսկ Ձեզ Սերժ Սարգսյա՞նն է հորդորել դիմում գրել, թե՞ Հովիկ Աբրահամյանը:

– Ես եմ որոշում կայացրել: Ես ինքնակամ եմ դիմում գրել, և դրանով վերջ:

– Ինչպե՞ս եք գնահատում ներկա կառավարությունը և նոր վարչապետին:

– Ես նման իրավասություններով և ունակություններով օժտված չեմ, որ ուրիշի աշխատանքին գնահատական տամ: Համ էլ դեռ համբերեք, կառավարությունը ծրագիր կներկայացնի մինչև ամսի 12-ը ԱԺ, ծրագիրը կնայենք, կծանոթանանք ծրագրին, նոր կարծիք կհայտնենք:

– Իսկ Արամ Հարությունյանին ճանաչո՞ւմ եք ապագա մարզպետացու:

– Էնքան Արամ Հարությունյաններ կան, դուք ո՞ւմ նկատի ունեք:

– Բնապահպանության նախկին նախարարին:

– Ես շատ լավ ճանաչում եմ, մենք շատ մտերիմ ընկերներ ենք: Շատ երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, հարաբերվել ենք, մինչև հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք:

– Պարոն Շահգալդյան, Դուք այսքան տարի աշխատեցիք իշխանության համար, կարծում եք` գնահատվա՞ծ եք:

– Դուք ճիշտ չեք: Իշխանությունը եթե չգնահատեր, ես 13 և ավելի տարի չէի աշխատի: Գնահատել են իմ աշխատանքը, որ երկար կարողացել եմ, էն էլ Կոտայքի մարզում պաշտոնավարել:

– Ճի՞շտ է, որ հրաժեշտի երեկո եք կազմակերպել:

– Չեմ կազմակերպել, բայց կազմակերպելու եմ: Ես չեմ կազմակերպել, իմ գործընկերներն են կազմակերպել, բա իհարկե: Ես հրաժեշտ չեմ տվել, էսօր, վաղը աշխատանքի մեջ եմ: Մյուս օրը, որ կառավարությունը որոշում կայացրեց, իմ աշխատանքը կընդհատվի: Հրաժեշտը կլինի շաբաթ-կիրակի օրը:

– Պարոն Շահգալդյան, փաստորեն Ձեր պաշտոնավարման ընթացքում Ձեր որդուն դարձրեցիք Չարենցավանի քաղաքապետ:

– Ընտրվում է քաղաքապետը, ոչ թե քաղաքապետ դարձնում են:

– Ուզում եք ասել՝ մարզպետի Ձեր հեղինակության հետ կապ չունե՞ր:

– Բացարձակապես, իմ տղայի հեղինակությունն էդ քաղաքում ավելի բարձր է, քան իմը, կարող եք դրանում համոզված լինել:

– Պարոն Շահգալդյան, ԲՀԿ-ն խորհրդարանական ընտրություններում հաղթել էր Ձեր մարզում, կարծում եք՝ նոր մարզպետին կհաջողվի՞ իրավիճակ փոխել:

– Էդ հարցերն անցյալ ա, մարդիկ ապագայով են ապրում: Նոր մարզպետին կտաք էդ հարցերը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում