Friday, 10 07 2026
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի

Ալ-Սիսին խոստանում է, որ իր ընտրվելու դեպքում բանակը չի կառավարի երկիրը

Եգիպտոսի պաշտպանության նախկին նախարար Աբդել Ֆաթահ Ալ-Սիսին, որն իր թեկնածությունն է առաջադրել երկրի նախագահական ընտրություններում, խոստացել է, որ իր ընտրվելու դեպքում բանակը ոչ մի դերակատարություն չի ունենա պետության կառավարման գործում՝ ասել է նա CBC և ONtv մասնավոր հեռուստաալիքներին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ինքը զինված ուժերի թեկնածու կամ դրածո չէ: Ալ-Սիսիի խոսքով՝ զինվորականներն «իրեն չեն աջակցել և չեն աջակցի»:

«Եգիպտոսի բանակը հակված է կատարելու իր դերը, որը կայանում է միայն հայրենիքի պաշտպանության մեջ և ոչ թե քաղաքականությանը խառնվելու»,- հայտարարել է նախագահի թեկնածուն: Նա նշել է, որ սկզբնական փուլում իր կառավարման առաջնահերթությունը կլինի կայունությունը և անվտանգությունը, դրան զուգահեռ ինքը կաշխատի տնտեսության վերելքի և զարգացման ուղղությամբ:

Աս-Սիսին հայտնել է, որ իր նկատմամբ մահափորձ է պատրաստվել: «Ուժային կառույցները հունիսի 30-ից (նկատի է առնվում անցած տարվա «հունիսի 30-ի հեղափոխությունը») հետո բացահայտել են իմ նկատմամբ 2 մահափորձ»,- ասել է նա: Աս-Սիսին այլ մանրամասներ չի հայտնել:

Ֆելդմարշալն ասել է, որ ընտրություններին գնալ իրեն դրդել է հուլիսի 3-ին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի պաշտոնանկությունից հետո Եգիպտոսում տարածված ահաբեկչության ալիքը: «Ես ոչ ոքից թույլտվություն չեմ հարցրել՝ ինչ անեմ հունիսի 30-ից հետո, ապագայում էլ չեմ հարցնի,- ասել է նա՝ նշելով, որ հարցրել է ընտանիքի կարծիքը:- Կինս ու ընտանիքիս անդամները վախեցան, բայց նրանք ինձ վստահեցրին, որ առաջադրվելուց զատ՝ այլ ընտրություն չունեմ»:

Եգիպտոսում նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 26-27-ին: Եթե առաջին փուլում նախագահ չընտրվի, երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 16-17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում